ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թե ապրել կուզես, կարդա

Թե ապրել կուզես, կարդա
18.04.2023 | 10:07

Շատ ուշադիր նայիր նկարին։ Այսպիսի նկարները բազում են, ինքդ էլ կարող ես գտնել։ Մոտ 12-15 թուրք հարյուրից ավելի հայի տանում են կոտորելու։
Գիտե՞ս ինչու են հայերը լուռ ու մունջ գնում մեռնելու։ Ամեն մեկը իր հերթին, իր գլխում մտածում է, թէ երբ դահիճը իր թախծոտ աչքերը տեսնի` կգթա, կարծում է, թէ աշխարհը թույլ չի տա նման անարդարություն, կարծում է, թէ հիմա կողքից ինչ-որ ուժեղ մեկը բոլորին կփրկի կամ, ի վերջո, Աստված կիջնի և կպատժի։ Արդյունքում մեկ ու կես միլիոն և ավելի մարդ սպանվեցին չարդարացված սպասումներով։ Երեխաներ, կանայք, ծերեր ... անկախ տարիքից և սեռից բռնաբարվեցին ու սպանվեցին դաժանաբար։
Թվում է թե երկա՜ր ժամանակ է անցել։ Աշխարհը փոխվել է, ժամանակները փոխվել են, մարդիկ փոխվել են:
Դա քեզ միայն թվում է:
Թվացյալ աշխարհն ու իրականությունը տարբերվում են իրարից։
Այսօր էլի մարդիկ գլխատվում են, աշխարհը թքած ունի, իսկ դու՞ ...
Ի՞նչ ես մտածում ԴՈՒ...
Դու փոխվե՞լ ես, թե՞ նույնն ես։
Ով չի ուզում թշնամուն դիմավորել հեռավոր մատույցներում, դիմավորելու է տանը։ Թախծոտ աչքերդ չեն փրկի ո՛չ քեզ, ո՛չ կնոջդ, ո՛չ երեխայիդ:
Կռվելուց ավելի վախենալու է անատամ ու անօգնական գտնվելը, երբ թշնամին արդեն ծոծորակիդ է շնչում։ Մեր հայրենիքը շատ փոքր է, որ դու կռվել չիմանաս։ Ոչ, սա կոչ չէ հենց հիմա սահման վազելու։ Սա կոչ է պատրաստ լինելու ու առաջին անհրաժեշտության դեպքում կռվից չխուսափելու։
Միասնական ուժին հաղթել չի լինի։ Ես գիտեմ բոլոր արդարացումները, ոչինչ չասեք: Չմեղադրեք ոչ մեկին, չվիրավորեք մեկդ մյուսին։ Դուք իմ ազգն եք և ես սիրում եմ Ձեզ թեկուզ միայն նրա համար, որ դուք ՀԱՅ եք, նույնիսկ եթե չեք հասկանում պահի լրջությունը։
Եթե պահը գա պաշտպանվելու ու կռվելու, հիշիր, որ սահմանի համար վաֆլի ու սիգարետ կանայք էլ կարող են հավաքել, իսկ ծերուկները բերել։ Ես գիտեմ, որ շատ խելացի հակամտքեր կարող եք ասել, բայց նույն այդպիսի խելացի մտքերով մարդիկ վերը նշված միլիոն ու կեսի մեջ էլ կային։
Ես դերձակ եմ, զենքն ի՞նչ եմ անում, ես հովիվ եմ, կռվել չգիտեմ, ես երգահան եմ, իմն արվեստն է:
Նայիր քեզ համար ամենաթանկ մարդկանց։ Ինչի՞ ես պատրաստ հանուն նրանց։ Ես իրավունք չունեմ դատապարտել, մեղադրել, ստիպել քեզ սիրել քո երեխային, ընտանիքը, հարևանին:
Բայց դու իմն ես, ես քոնը, հայրենիքը` մերը։
Երբ կհասնի այդ պահը, կռվի և գթություն խնդրելու մեջ` ընտրիր կռվելը։ Ես, դու, մենք ուժեղ ենք միասին։
Միասին մենք կարող ենք։
Անցյալի սխալներն էլ այլևս չեն կրկնվի։
Սիրում եմ քեզ նրա համար, որ ՀԱՅ ես։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ