ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մեռած բարքերի ուղղակի անդրադարձը հալումաշ եղած Երկրի կիսամեռ ինֆորմացիոն դաշտում»

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մեռած բարքերի ուղղակի անդրադարձը հալումաշ եղած Երկրի կիսամեռ ինֆորմացիոն դաշտում»
23.12.2014 | 20:29

Մի ամբողջ կյանք չի հերիքում մարդուն՝ հասկանալու,որ ուղեղը տրված չէր ընդամենը գդալը բերանը տանելու համար,այլ ոչ՝ ականջը:

Ապրում եք բողոքելով,որովհետեւ ավելիին ընդունակ չեք(հատուկ հասցեատիրոջ են ուղղված բառերը):
Լրատվական կայքերի հեղեղ է ֆբ-ում:Էնքան ուղեղ չունեք անձնական մտքեր արտահայտելու,հոդվածներ գրելու,որ սպասում եք,մինչեւ մեկը խելացի մի միտք հնչեցնի,ու դիմում եք Վին Պինգվինիկի վարդապետությանը՝ «Նախ անում եմ ինչ կամենամ,հետո միայն թույլտվություն հարցնում.հարմար է էդպես...»
Առավոտից իրիկուն «խառն եք»՝ ով ում հետ քնեց,ով ում ծոցում արթնացավ:Ով հայհոյեց անկառավարելի կառավարությանը,ում կատուն հարևանի շանից ճագար ծնեց:
Պատվիրված լրագրողներ՝ դուդուկի տակ տրնգի պարողներ:Սերժիկի հացը կտրում եք՝ քոչարյան կամ լտպ ու վանո գովերգելով:
Մեր Աղջիկը,լինելով ուսանող,միջազգային հեղինակավոր մրցույթում պատվավոր առաջին տեղ վաստակեց՝ մրցելով կայացած ու փորձ ունեցող դիզայներական տների հետ ու թողնելով հետևում թուրքիայի ու ադրբեջանի մասնակիցներին:Վերջինս,ի տարբերություն ձեզ,իր երկրում թագուհու պես ընդունվեց՝ շնորհիվ ադրբեջանական լրատվական կայքերի,այն էլ՝ երկրորդ տեղի համար:
Առանց լուրջ աջակցության(այդ թվում՝ ֆինանսական),սեփական աշխատասիրության ու եզակի շնորհքի հաշվին,սեփական միջոցներով,ներկայացավ հեղինակավոր Պոդիումում ու Հայաստան ներկայացրեց՝ պատվով ու հաղթանակով...իսկ դուք,լրատվական կայքեր՝ «Ինչի՞ց է ավելի հաճախ կոտրվում մահճակալը»,«Վոդոնաևայի «բամպեռի» առանձնահատկությունները» ու «Քարդաշյանի չմաշվող «խադավոն»»:
Չեմ խոսում էլ չինական արվեստագետների ու չկայացած մտավորականների արձագանքի մասին:
Կասեի՝ խելքներդ գլուխներդ հավաքեք,բայց որ չկա,որտեղի՞ց հավաքեք:
Ես առավելագույնս զգույշ եմ իմ ու հարազատ ինձ մարդկանց տարածքներին:Ցանկացած «ճանաչված ոտք» կկոտրեմ առանց ներման ու վերականգնման իրավունքի,եթե կեղտոտ ոտքերով տրորեք ՄԵՐ տարածքները:Անհնարինի աստիճան զգույշ եղեք,գոնե արդեն մնացած ուղեղից,այսինքն այն ինչ մնացել է դրանից,մի մասնիկ փրկեք:
Իսկ դուք,սեքսի կարոտ լրատվական կայքեր,մի հոդված գրեք(եթե դատողություն ունեք այդքան)՝ «Մեռած բարքերի ուղղակի անդրադարձը հալումաշ եղած Երկրի կիսամեռ ինֆորմացիոն դաշտում» վերնագրով:
Երբ հակակառավարական տրամադրությամբ փռշտում ես,քիթդ չես հասցնում սրբել,հեռախոսիդ sms հաղորդագրություն է գալիս.
«Առողջություն...որ ասում ենք հետևիր քեզ,մեր համար չենք ասում...
Հարգանքներով՝ Պ.Ա.Կ.»:
Իսկ էստե՜ղ...
Ինֆորմացիային տիրապետողը տիրում է աշխարհին:
Դուք ձեր ինֆորմացիան ուղղում եք կենդանի մնացածների դեմ:Դուք,կառավարության անուղղակի ստվերն եք...սեփական ժողովրդին ապուշացնելու նվիրյալ ջատագովներ:
Իսկ չգրված օրենքով,խելացի մարդկանց մտքերը հետ են դառնում իրենց՝ անապատում ու ձորերում հնչող արձագանքի տեսքով:
Առանց ձեզ էլ՝ Մենք ուրիշ ենք..

Դիտվել է՝ 4738

Մեկնաբանություններ