ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար

Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար
11.09.2024 | 09:45

Զովացել ա, էլ շոգը չի տանջում։ Բայց արևի այրող ճառագայթները ոչ մի տեղ չեն կորել, մտել են տերևների մեջ ու դարձել աշնանային գույների ներկապնակ, որը դեռ մեզ տեսանելի չի։ Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար։ Տերևների ծերությունը բնության մեջ ամենասիրուն ծերությունն ա՝ նրանք են ընտրում իրանց ծերության գույնը ու մեռնում են գունավոր։

Իսկ մենք վայելում ենք տարվա ամենահաճելի օրերը։ Շուտով կգան էն եղանակները, որ ընկերս ասում էր «պենջակով եղանակներ», ու կերկարեն մինչև ձմեռ։ Ձմռանը նախանձով կհիշենք էս եղանակները։ Կկարոտենք։ Բայց աշնան կարոտը թեթև կարոտ ա՝ գիտենք, որ աշունն էլի ա գալու։ Սպասել ա պետք։

Ա՛յ, երբ կյանքի աշունն ա անցնում, ու գալիս ա ձմեռը, էդ աշունը էլ երբեք չի գա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե համարենք, որ սա հենց մեր կյանքի աշունն ա, ապրենք, վայելենք, իսկ երբ ձմեռը գա, հավատանք, որ մեր կյանքի աշունն էլի կգա, պարզապես սպասել ա պետք։

Ի՜նչ պիտի լինի, ոնց ուզենք, նենց էլ կլինի, մենք չե՞նք ստեղծում մեր աշխարհը։ Եթե տերևը կարող ա իր գույնն ընտրել, մենք ինչի՞ չենք կարող։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12095

Մեկնաբանություններ