«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի
08.08.2024 | 17:42

Օգոստոսի 7-ը Սփյուռքի զինյալ պայքարի նահատակների հիշատակի օրն է: Այս տղաներն իրենց անհավանական պայքարով աշխարհում մեզ համար ստեղծեցին պայքարող, մարտնչող ազգի համարում: Մեզ համար կուտակեցին արժանապատվության այնպիսի ահռելի պաշար, որը մինչ օրս անխնա մսխում ենք ու այն դեռ չի վերջանում:

Բոց ու կրակից ծնված ասպետներ,

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,

Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,

Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։

Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ,

Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք,

Սրբեցիք Դատից արցունքները մեր,

Ու նոր էջերը ռումբով գրեցիք:

Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,

Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,

Մենակ կռեցիք զենքի փառքը մեր,

Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:

Ձեր գարունները թողեցիք ազգին,

Ազգի երազն էր վառվում ձեր սրտում,

Կրակե խաչ էր դաջված ձեր բազկին,

Ամեհի զարկով բերիք հատուցում:

Հող ու մոխիրից զատված փյունիկներ,

Թևերը դարձաք թևաթափ ազգի,

Ռումբեր դարձրիք երազները մեր,

Նոր հուն տվեցիք հայության բախտին:

Սուգ ու արտասուք մերժած արծիվներ,

Դուք հույսը դարձաք հուսահատ ազգի,

Ձեր նվիրումը անմահություն էր

Ու ձեր վախճանը՝ հարություն հայի:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8497

Մեկնաբանություններ