Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մեր օրերի խրոնիկա

Մեր օրերի խրոնիկա
26.08.2023 | 07:58

Բութը, ճկույթը, բռունցքը և միտքը հանդիպեցին։ Բութն ասաց` ամեն ինչ լավ է:

Ճկույթն ասաց` ի՞նչն է լավ, պետք է փախչել:

Բռունցքն ասաց` պետք է պայքարել:

Միտքն ասաց` մի՛ խանգարեք, մտածում եմ:

Կողքից խոսեց մատնեմատը` ի՜նչ մտածել, փո՛ղ է պետք:

Որտեղից որտեղ հայտնվեց ցուցամատը` որտեղի՞ց, փող չկա՛:

Իսկ միջնամատն այդ ընթացքում մուշ-մուշ քնած էր բարում` սեղանին փռված։

Ո՞րն է ելքը, ո՞վ կասի: Ախր էլ շախ անելու մատ չկա:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 6635

Մեկնաբանություններ