Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում

Պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում
09.08.2024 | 07:36

2008-ի այս օրը մեր տարածաշրջանը «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր, որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր: Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր:

Ասում են` ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանն անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք:

Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին:

Այս թեմային անդրադարձա, որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածեր հասկանան, որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում:

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը։

Դա նաև նրանից էր, որ Սերժ Սարգսյանն իր ցանկացած աշխարհաքաղաքական որոշում իրականացնելիս հաշվի էր առնում նաև մեր հարևան ու բարեկան Իրանի շահը։

Իսկ Փաշինյանը համառորեն չէր լսում Իրանի հորդորները տարծաշրջան չբերել արևմտյան ուժերի ու ԵՄ դիտորդներին:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3362

Մեկնաբանություններ