Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Տպավորիչ» արտաքին քաղաքականություն՝ տարածաշրջանային զարգացումների ֆոնին

«Տպավորիչ» արտաքին քաղաքականություն՝  տարածաշրջանային զարգացումների ֆոնին
12.06.2024 | 11:08

Վրաստանը ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ և անգամ վերաբացել Ռուսաստանի դեսպանատունը։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ։ Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին այս օրերին Հայաստանում է գտնվում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Օրեր առաջ ԱՄՆ-ի մեկ այլ փոխպետքարտուղար՝ Բրենդոն Յոդերն էր Երևանում։ Իսկ հունսի 4-ին Փաշինյանն ընդունել էր ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին։

Այ էսպիսի «տպավորիչ» արտաքին քաղաքականություն ունենք։ Հիշեցնեմ միայն, որ Վրաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ, երբ Ջեյմս Օ՛Բրայենը ժամանել էր Վրաստան ու ցանկացել հանդիպել Իվանիշվիլիի հետ, ստացել էր վերջինիս մերժումը և վրացական իշխանություններին սպառնացել պատժամիջոցներով։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 9351

Մեկնաբանություններ