ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ լինելը երբեք ավելի վտանգավոր չի եղել, որքան՝ նիկոլների կառավարման ներքո

Հայ լինելը երբեք ավելի վտանգավոր չի եղել, որքան՝ նիկոլների կառավարման ներքո
29.08.2023 | 14:31

Երեք հայ երիտասարդների առևանգումը (որոշ աղբյուրներով՝ ռուսների կողմից են հանձնվել) ադրբեջանցի զինվորականների կողմից հաջորդում է շաբաթներ առաջ մեկ այլ հայի առևանգմանը Կարմիր Խաչի «ձեռքից»:

Առաջինը հանգիստ մարսեցին, հիմա էլ երկրորդ դրվագով ավելի սանձարձակ ու ավելի լկտի ձևով են հայերին տանում:

Եթե մեր հանրության լայն զանգվածները փոքր-ինչ գիտակցություն ունենային, կհասկանային, որ սա սպասվում է հավասարապես նաև իրենց: Ինչու՞: Ասեմ:

Եթե ձեզ թվում է, որ այս տղաներին տարել են, որովհետև Արցախից են, սխալվում եք: Նրանց տարել են, որովհետև նրանք հայ են:

Եթե ձեզ թվում է, թե դուք Արցախում չեք ապրում և ապահով եք, ասեմ, որ սխալվում եք: Մի օր էլ ձեզ (մեզ) են տանելու, եթե, իհարկե, չուրանաք, որ հայ եք: Ասեմ, թե ինչպես:

Մի օր, երբ Արցախում ապրող և իրենց հայ լինելը չուրացած ու ստրկության չհամաձայնված բոլոր տղամարդկանց, նաև կանանց տանեն, անցնելու են Հայաստանում ապրողներին: Մասնավորապես, առաջին հերթին կգան նրանց հետևից, որոնք ծառայել են Արցախում: Հաջորդիվ կտանեն նրանց, որոնք Արցախը ինչ-որ պահի (նույնիսկ, եթե հետո մոռացության են տվել կամ ուրացել են) համարել են հայկական: Հաջորդիվ կգան նրանց հետևից, որոնք որևէ կերպ սատարել են Արցախում բնակվող որևէ հայի: Դրանից հետո կանցնեն նրանց, որոնք երբևէ Ադրբեջանի դեմ ռազմական կոչեր են հնչեցրել կամ ազգային գաղափարախոսություն քարոզել: Հետո կգան նրանց հետևից, որոնք իրենց ուղղակի հայ են համարում և չեն հրաժարվում պետություն ու հայրենիք ունենալուց: Եվ այսպես շարունակ: Կգան նույնիսկ այն «անուղեղ դալբայոբների» (կներեք, որ կոպիտ) հետևից, որոնք որևէ բան չեն արել, գլուխները կախ «իրենց գործով էին զբաղված», բայց պատերազմի օրերին իրենց ֆեյսբուքյան պատին «հաղթելու ենք» են գրել:

Իրական հայը հասկանում է, որ սա հայերի դեմ է ուղղված և իրական հայը հասկանում է, որ սա սկիզբն է ավելի մեծ գործընթացների:

1915-ից հետո հայ լինելը կյանքի համար այնքան վտանգավոր չի եղել, որքան՝ հիմա՝ նիկոլների կառավարման ներքո:

Ես դեռ հուսով եմ, որ իրական հայերը շատ մոտ ապագայում կհամախմբվեն և, նիկոլներին տուն ուղարկելուց հետո, տեր կկանգնեն բոլոր հայերին, նույնիսկ՝ վերևում նշածս անուղեղներին, նույնիսկ՝ նիկոլիստներին. Չէ՞ որ նրանցից շատերը նույնպես հայեր են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ

="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 14.11.2024