ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
27.11.2020 | 00:39

(Նախորդ մասը)

Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տե­րով:
Նախ, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նին ան­հա­րիր Դա­վիթ Տո­նո­յա­նին Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րոշ­մամբ 2018 թ. տվյալ պաշ­տո­նին նշա­նա­կե­լով, ընդ ո­րում, նշա­նա­կե­լով մի պաշ­տո­նյա­յի, ո­րի վե­րա­բե­րյալ մա­մու­լում մինչ այդ ե­ղել է հա­ղոր­դում հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին, և որն ան­տես­վել է օր­վա իշ­խա­նու­թյան կա­մա­կա­տար ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի կամ դա­տա­խա­զու­թյան կող­մից:


Երկ­րորդ. 2020 թ. նո­յեմ­բե­րի 16-ին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, 2016 թվա­կա­նի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ, ինչ­պես վկա­յում է քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի ձեռք բե­րած հս­կա­յա­ծա­վալ տե­ղե­կատ­վու­թյու­նը, Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո պետք է պարզ լի­ներ` «մենք շատ ժա­մա­նակ չու­նենք, բա­նա­կը պետք է բեր­վեր այն վի­ճա­կին, որ պատ­րաստ լի­ներ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի»:


Շա­րու­նա­կե­լով իր խոս­քը՝ Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ա­սել է. «Դրանք այն խն­դիր­ներն են, ո­րոնք պետք է գո­նե նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը 2018 թվա­կա­նից մինչև 2020 թվա­կա­նը բա­նա­կը բե­րեին այն վի­ճա­կին, որ­պես­զի պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյու­նը կա­րո­ղա­նար, հաշ­վի առ­նե­լով հա­կա­ռա­կոր­դի կու­տա­կած սպա­ռա­զի­նու­թյու­նը և կա­ռա­վար­ման իր ո­րա­կի բա­րե­լա­վու­մը, մենք պա­տե­րազ­մի, մար­տեր վա­րե­լու ըն­թաց­քում կա­րո­ղա­նա­յինք չե­զո­քաց­նել այն հիմ­նա­կան բա­նե­րը, որ է­սօր կոչ­վում է «Բա­րյաք­թար»:
Այ­նու­հետև պա­րոն Քո­չա­րյա­նը թվար­կել է թշ­նա­մու ու­նե­ցած ար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյան մի շարք այլ տե­սակ­ներ` գերճ­շգ­րիտ հր­թիռ­ներ, «SOM» թևա­վոր հր­թիռ­ներ, «Спайк» («Spike NLOS») հա­կա­տան­կա­յին հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ, նշել նաև Թուր­քիա­յի կող­մից Ադր­բե­ջա­նի ԶՈՒ կա­ռա­վար­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին, ո­րոնք ա­ռա­վել անհ­րա­ժեշ­տու­թյուն էին դարձ­նում ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից բա­նա­կը նա­խա­պես այն վի­ճա­կին բե­րե­լը, որ այն պատ­րաստ լի­ներ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մին և վե­րոն­շյալ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նե­ցող հա­կա­ռա­կոր­դին դի­մագ­րա­վե­լուն: Ի դեպ, Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ակ­նար­կել է մեր ին­ժե­նե­րա­կան կա­ռույց­նե­րի ան­բա­վա­րար վի­ճա­կի մա­սին, ո­րին նա­խաքն­նու­թյան մար­մի­նը նույն­պես պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նի:


Եր­րորդ. լրագ­րող­նե­րի հետ նույն զրույ­ցում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, ԱԺ նշ­ված հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի մի շարք այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Վեր­ջինս ոչ միայն շատ տա­րօ­րի­նակ է հա­մա­րել, որ տվյալ պա­հին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը դեռ հրա­ժա­րա­կան չի ներ­կա­յաց­րել, այլև հայտ­նել է, որ վա­ղը, ինչ­պես ինքն ա­սել է վար­չա­պե­տին, նա­խա­ձեռ­նե­լու է հանձ­նա­ժո­ղո­վի ընդ­լայն­ված նիստ, հրա­վի­րե­լու է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին և նրան ուղ­ղե­լու է ո­րո­շա­կի ի­րեն վե­րա­բե­րող հար­ցեր:


«Վեր­ջա­պես մի պարզ հարց տամ՝ էդ ՍՈՒ-30-ներն ին­չո՞ւ չթ­ռան,- ա­սել է Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը:- Բա ես պետք է Տո­նո­յա­նին հարց­նեմ՝ պա­րոն Տո­նո­յան, դուք նկա­րա­հան­վում էիք, նս­տում էիք… Մենք պետք է ձեռք բե­րեինք այն­պի­սի մի­ջոց­ներ… Ես պա­րոն Տո­նո­յա­նին պետք է հարց­նեմ՝ պա­րոն Տո­նո­յան, երբ որ դուք 2016 թվա­կա­նի ապ­րի­լի 12-ին «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նի թղ­թակ­ցի հար­ցին, որ հա­կա­ռա­կորդն օգ­տա­գոր­ծել է ա­նօ­դա­չու, դուք ա­սում եք՝ ա­նօ­դա­չուն թանկ է, մենք գրա­նա­տա­մյո­տով կխ­փենք… Էդ գի­տե՞ք ինչ ա, էդ նշա­նա­կում ա, որ նա­խա­րարն այն ժա­մա­նակ­վա, ա­ռա­ջին՝ չի տի­րա­պե­տում այդ վտանգ­նե­րին, որ օ­դից կա­րող են ի­րա­կա­նաց­վել ար­դեն այդ ժա­մա­նակ թե­կուզ իս­րա­յե­լա­կան հար­վա­ծա­յին «Harop»-նե­րի (հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ.- Ա.Հ.) կող­մից: Բայց դա հար­ցի դեռ սկզբ­նա­կան մասն ա…»։


Ա­յո, նշ­վա­ծը հար­ցի դեռ սոսկ սկզբ­նա­կան կամ մի չն­չին մասն է. ե­թե «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նին Դա­վիթ Տո­նո­յա­նի վե­րոն­շյալ պա­տաս­խա­նը դի­տար­կում ու քն­նում են այլ փաս­տե­րից մե­կու­սի, սոսկ ա­ռան­ձին վերց­րած, կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ նա բա­ցար­ձա­կա­պես ան­հա­րիր է ե­ղել տվյալ պա­հին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կա­լի, իսկ հե­տա­գա­յում նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի իր զբա­ղեց­րած պաշ­տոն­նե­րին, չի տի­րա­պե­տել տվյալ պաշ­տոն­նե­րի հա­մար պա­հանջ­վող տար­րա­կան գի­տե­լիք­նե­րի, ու «մխի­թար­վել» նրա­նով, որ Տո­նո­յա­նը գո­նե լավ է, որ ոչ թե պար­սա­տի­կով, այլ նռ­նա­կա­նե­տով է հնա­րա­վոր հա­մա­րել թշ­նա­մու ԱԹՍ-նե­րի դեմ պայ­քա­րը: Սա­կայն երբ Դա­վիթ Տո­նո­յա­նի այս, մեղմ ա­սած, խայ­տա­ռակ պա­տաս­խա­նը դի­տար­կում, քն­նում, վեր­լու­ծում ենք նրա կող­մից հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան ու մի շարք գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում, տես­նում ենք, որ առ­կա են նրան նույն­պես պե­տա­կան դա­վա­ճանու­թյան մեջ մե­ղադ­րե­լու կամ դրա­նում առն­վազն կաս­կա­ծե­լու հիմ­քեր:
Չոր­րորդ. լրագ­րող­նե­րի հետ հի­շյալ զրույ­ցում Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի հայտ­նա­ծով, որ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյան մեջ «հս­տակ նշ­ված են մեր ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի վի­ճա­կը, հա­կաօ­դա­յին ու­ժե­րի վի­ճա­կը, հար­վա­ծա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը, Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը», այ­սինքն` այդ ա­մե­նը մինչև 2020 թ. սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մը հայտ­նի են ե­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու Դա­վիթ Տո­նո­յա­նին:


Հին­գե­րորդ. նույն զրույ­ցում Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ բա­նա­կից տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով զո­րաց­րել են 40 տա­րե­կան շատ ար­ժե­քա­վոր տղա­նե­րի (սպա­նե­րի), նրանց թվում նաև` այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում զո­րաց­րել են 42 տա­րե­կան Ռո­ման Գաբ­րիե­լյա­նին` հա­կա­դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում հա­տուկ նշա­նա­կու­թյան բրի­գա­դի ղե­կա­վա­րին, «նրան հա­նել են տա­րի­քի հետ կապ­ված, 42 տա­րե­կան, գն­դա­պետ, 13 տա­րե­կա­նից Մոն­թեի դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ և այլն»:
Վե­ցե­րորդ. ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նին Դա­վիթ Տո­նո­յա­նի նշա­նակ­ման առն­չու­թյամբ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան` պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի դժ­գո­հու­թյուն­ներն ան­տե­սե­լով, ո­րոնք, ըստ լրագ­րող­նե­րի հետ նույն զրույ­ցում նշ­ված հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հայտ­նա­ծի, ին­քը տար­բեր ա­ռիթ­նե­րով ներ­կա­յաց­րել է:


Յո­թե­րորդ. Ադր­բե­ջա­նի կող­մից սպաս­վող լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մին պատ­շաճ նա­խա­պատ­րաստ­վե­լու, 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մից ի վեր թշ­նա­մու ներ­կա­յաց­րած նոր մար­տահ­րա­վեր­նե­րին մեր բա­նա­կի կա­րո­ղու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու, մաս­նա­վո­րա­պես` թշ­նա­մու ու­նե­ցած ԱԹՍ-նե­րի դեմ ար­դյու­նա­վետ պայ­քա­րի հա­մար անհ­րա­ժեշտ հա­մա­պա­տաս­խան ՀՕՊ և ՌԷՊ մի­ջոց­ներ, հար­վա­ծա­յին ու հե­տա­խու­զա­կան հա­մա­պա­տաս­խան ԱԹՍ-ներ, հա­մա­պա­տաս­խան քա­նա­կի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գեր ու դրանց բա­վա­րար քա­նա­կի ար­կեր, ա­ռա­վել հե­ռա­հար հա­կա­տան­կա­յին հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ (օ­րի­նակ, «Корнет-Д»), հա­մա­պա­տաս­խան այլ սպա­ռա­զի­նու­թյուն, բա­վա­րար քա­նա­կի և ո­րա­կի զրա­հա­բաճ­կոն­ներ, գի­շե­րա­յին դիտ­ման սար­քեր, թշ­նա­մու զին­վոր­նե­րի ու տեխ­նի­կա­յի մո­տե­նա­լը հեռ­վից ցույց տվող տվիչ­ներ ձեռք բե­րե­լու փո­խա­րեն, նա­խա­պես հայտ­նի, ակն­հայտ այդ անհ­րա­ժեշ­տու­թյուն­ներն ան­տե­սե­լով, Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նրա քա­ղա­քա­կան թի­մի ու ձևա­վո­րած իշ­խա­նու­թյան բազ­մա­թիվ ան­դամ­նե­րի կող­մից պե­տու­թյան ու­նե­ցած մի­ջոց­նե­րը մս­խե­լով, վատ­նե­լով:


Ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն հան­դի­սա­ցող վե­րոն­շյալ անհ­րա­ժեշ­տու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում ահ­ռե­լի` մի­լիար­դա­վոր դրամ­նե­րի հաս­նող պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատ­նումն ար­տա­հայտ­վել է ար­տեր­կիր Փա­շի­նյա­նի և այ­լոց գեր­թան­կար­ժեք ճամ­փոր­դու­թյուն­նե­րով ու վար­չա­պե­տին սպա­սար­կող նոր ինք­նա­թի­ռի ձեռք­բեր­մամբ, բազ­մա­թիվ ան­ձանց տևա­կան ժա­մա­նակ, ընդ ո­րում, նույ­նիսկ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում պարգևավ­ճար­ներ ու հա­վե­լավ­ճար­ներ տա­լով, վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի կող­մից այդ գոր­ծըն­թա­ցը կա­սեց­նե­լու, ար­գե­լե­լու փո­խա­րեն, խրա­խու­սե­լով, ար­դա­րաց­նե­լով ու պաշտ­պա­նե­լով, 2018-2020 թթ. ըն­թաց­քում մեր պե­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին ան­հա­րիր տո­նա­կան թան­կար­ժեք մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լով (դրանց սոսկ մի մա­սի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյա­նը կա­րող եք ծա­նո­թա­նալ այս­տեղ), ԱԺ-ում և այ­լուր օգ­տա­գոր­ծե­լու հա­մար տաս­նյակ մի­լիո­նա­վոր դրամ­նե­րի կո­նյակ­ներ գնե­լով, առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին ան­հա­մա­պա­տաս­խան ռազ­մա­կան տեխ­նի­կա ու սպա­ռա­զի­նու­թյուն ձեռք բե­րե­լով և այլն, և այլն:


«Հա­յե­լի» ա­կում­բում նո­յեմ­բե­րի 19-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում Հա­յաս­տա­նի և ԼՂՀ ռազ­մա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ-գն­դա­պետ, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀՀ ՊՆ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ, ՊՆ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման դե­պար­տա­մեն­տի նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նի հա­վաստ­մամբ, հց 30 հԾ կոր­ծա­նիչ­նե­րից որևէ մե­կը 2020 թ. աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում չի կրա­կել:
Գե­նե­րալ- գն­դա­պետն ա­սել է նաև. «Ես երկ­րի ղե­կա­վա­րին` վար­չա­պե­տին, ան­ձամբ իր կա­բի­նե­տում նս­տած, ա­սել եմ… հց 30-նե­րը ձեռք են բե­րել, ես ի­մա­ցել եմ ար­դեն, որ պայ­մա­նա­գի­րը կնք­ված է, բայց դրա­նից հե­տո ես ի­րեն ա­սել եմ (չի կա­րա բա­ռե­րը հեր­քի) որ սրա հա­մար հան­ցա­գոր­ծու­թյուն եք կա­տա­րե­լու, և սրա հա­մար պա­տաս­խան եք տա­լու: Պա­տաս­խա­նը. ա­սեց` դա ար­դեն ա­րել ենք»:


Су 30-նե­րի ձեռք­բեր­մամբ հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լուց բա­ցի (ըն­դգ­ծեմ, որ նշ­ված կոր­ծա­նիչ­նե­րի գնու­մը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պաշտ­պա­նու­նա­կու­թյան հա­մար ու­նե­ցել է գրե­թե զրո­յա­կան ար­դյունք), Մով­սես Հա­կո­բյա­նը թերևս ակ­նար­կել է ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից հի­շյալ կոր­ծա­նիչ­նե­րի գն­մամբ թույլ տված կո­ռուպ­ցիոն գոր­ծար­քի մա­սին: Դե, ե­թե ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյունն ի­րենց տե­ղում ու դե­րում են, թող գնան պար­զեն, թե վե­րոն­շյալ կոր­ծա­նիչ­նե­րի գն­ման գոր­ծար­քում ար­դյոք չի՞ ե­ղել «ատ­կատ»…
«Այդ Су 30-նե­րը և «Оса»-ն, երբ որ ես ե­ղել եմ դե­պար­տա­մեն­տի պետ, գլ­խա­վոր շտա­բի պետ, դրանք վա­ճա­ռող­նե­րը, աշ­խար­հի որ եր­կիր գնա­ցել եմ հյու­րա­նոց, ի­րենք ֆո­յեում ինձ սպա­սում էին, որ­պես­զի դրանք վա­ճա­ռեն ինձ,- ա­սել է գե­նե­րալ- գն­դա­պե­տը:- Զեն­քի վա­ճառքն այդ­պես է, այ­սինքն` ա­նընդ­հատ ա­մեն ձևի պրպ­տում են, որ վա­ճա­ռեն քեզ ինչ-որ բան: Աշ­խար­հի որ երկ­րի հյու­րա­նոց գնա­ցել եմ, հյու­րա­նո­ցի ֆո­յեում այդ մար­դիկ ինձ սպա­սում էին: Ես հե­տո ի­մա­ցա իմ մարշ­րուտս ով է տա­լիս` ես որ­տեղ եմ գտն­վում, որ ի­րենք հայ­տն­վեն այն­տեղ, փոր­ձեն ինձ հա­մո­զել, որ դա ձեռք բե­րենք, ո­րով­հետև այդ Су 30-ներն ինձ հա­մո­զել են 2016 թվա­կա­նից, որ անհ­րա­ժեշտ է ձեռք բե­րել: Ես մեր­ժել եմ, հիմ­նա­վո­րել եմ երկ­րի նա­խա­գա­հին՝ ին­չու դա մեզ պետք չէ:


Եվ չի կա­րա այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը հեր­քի, որ ին­քը զենք ա ձեռք բե­րել` չկար­դա­լով Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, որ զի­նամ­թեր­քը ի­րենց չեն վա­ճա­ռե­լու: Այն զի­նամ­թեր­քը, ին­չի հա­մար որ ձեռք են բե­րել, ո­րը գո­վազ­դում են, որ դա հա­կաօ­դա­յին` «օդ-օդ» հր­թիռ­ներ կա­րող է կրա­կել մինչև 130 կի­լո­մետր, Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ար­գել­ված է այդ զի­նամ­թեր­քը երկ­րորդ երկ­րին վա­ճա­ռե­լը: Եվ դրա հա­մար մեր հց-ե­րը (СУ 30 СМ-նե­րը.- Ա.Հ.) այ­սօր գտն­վում են մեր երկ­րում ա­ռանց զի­նամ­թեր­քի»:
Ան­ձամբ ես ճիշտ հա­կա­ռակ կար­ծի­քին եմ` այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը Су 30 СМ-նե­րը ձեռք է բե­րել նա­խա­պես կար­դա­լով կամ ի­մա­նա­լով, որ, ՌԴ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն, դրանց հետ չեն վա­ճառ­վե­լու մինչև 130 կի­լո­մետր հե­ռա­հա­րու­թյան «օդ-օդ» դա­սի հր­թիռ­նե­րը, այ­սինքն` Су 30 СМ-նե­րը լի­նե­լով բազ­ման­պա­տա­կա­յին կոր­ծա­նիչ­ներ, ա­ռանց նշ­ված հր­թիռ­նե­րի, չեն ծա­ռա­յե­լու հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կին, կամ ծա­ռա­յե­լու են խիստ թե­րի, ե­թե նույ­նիսկ դրանց հետ տր­վե­լու են կամ հե­տա­գա­յում դրանք զին­վե­լու են փոքր հե­ռա­հա­րու­թյան «օդ-օդ» դա­սի հր­թիռ­նե­րով: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում Նի­կոլ Փա­շի­նյա­նը կամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը թող հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեն, թե ի­րենք ան­տե­ղյակ են ե­ղել ՌԴ կա­ռա­վա­րու­թյան հի­շյալ ո­րոշ­մա­նը, չեն ի­մա­ցել այդ մա­սին: Հաս­կա­նո՞ւմ եք, չէ՞, թե դրա­նով ինչ կխոս­տո­վա­նեն…


Су 30 СМ-նե­րը Հա­յաս­տան են բեր­վել կամ բեր­վե­լուց հե­տո զին­վել «օդ-եր­կիր» դա­սի հր­թիռ­նե­րով, ո­րոն­ցով մինչ այդ զին­ված էին և այժմ էլ զին­ված են մեր հին սերն­դի հց- 25 գրո­հիչ­նե­րը: Հարկ է ըն­դգ­ծել, որ այդ հր­թիռ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­պի­տան են թշ­նա­մու ԱԹՍ-նե­րը, ինք­նա­թիռ­նե­րը և ուղ­ղա­թիռ­նե­րը խո­ցե­լու հա­մար: Այս­պի­սով թան­կար­ժեք Су 30 СМ-նե­րը լի­նե­լով 4++ սերն­դի բազ­ման­պա­տա­կա­յին կոր­ծա­նիչ­ներ, ա­ռանց «օդ-օդ» դա­սի հի­շյալ հր­թիռ­նե­րի, հայ­կա­կան կող­մի կա­պի­տու­լյա­ցիա­յով ա­վարտ­ված աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, ինչ­պես Մով­սես Հա­կո­բյանն է հայ­տա­րա­րել, չեն կրա­կել, այ­սինքն` չեն խո­ցել թշ­նա­մու որևէ ԱԹՍ, ինք­նա­թիռ կամ ուղ­ղա­թիռ:


Հենց վե­րը նշ­ված պատ­ճա­ռով է, որ սեպ­տեմ­բե­րի 30-ին, ժա­մը 10:00-ից սկ­սած, Թուր­քիա­յի օ­դու­ժի՝ Քյուր­դա­մի­րից թռիչք­ներ ի­րա­կա­նաց­նող եր­կու F-16 կոր­ծա­նիչ­նե­րը, ինչ­պես նաև ադր­բե­ջա­նա­կան օ­դու­ժի ՍՈՒ-25 գրո­հիչ­նե­րը, «Բայ­րաք­թար» տի­պի հե­տա­խու­զա­հար­վա­ծա­յին ԱԹՍ-ը կա­րո­ղա­ցել են մեծ բարձ­րու­թյուն­նե­րի վրա հր­թի­ռառմ­բա­յին հար­ված­ներ հասց­նել Ար­ցա­խի Հադ­րու­թի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րին:


Ի վեր­ջո, հենց հի­շյալ հր­թիռ­նե­րով զին­ված չլի­նե­լու պատ­ճա­ռով է, որ մեր Су 30 СМ-նե­րը սեպ­տեմ­բե­րի 29-ի ա­ռա­վո­տյան գոր­ծի չեն դր­վել, հա­մե­նայն դեպս, «օդ-օդ» դա­սի որևէ հր­թիռ չեն ար­ձա­կել, երբ Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի F-16 կոր­ծա­նիչ­ներն ա­պա­հո­վել են Գե­ղար­քու­նի­քի մար­զի Վար­դե­նի­սի տա­րա­ծաշր­ջա­նի Վար­դե­նիս, Մեծ Մաս­րիկ, Սոթք բնա­կա­վայ­րե­րի և ՀՀ ԶՈՒ ցա­մա­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ուղ­ղու­թյամբ Ադր­բե­ջա­նի ՍՈՒ-25 և թուր­քա­կան ար­տադ­րու­թյան «Բայ­րաք­թար» ԱԹՍ-ով ռմ­բահր­թի­ռա­յին հար­ված­նե­րը, Су 30 СМ-նե­րի փո­խա­րեն, գոր­ծի են դր­վել ՀՀ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՍՈՒ-25 գրո­հիչ­նե­րը կամ գրո­հի­չը:
Այդ օ­րը մի խայ­տա­ռակ և մաս­նա­գի­տա­կան ա­ռու­մով անգ­րա­գետ հա­ղոր­դագ­րու­թյամբ հան­դես ե­կավ «ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն» կոչ­վա­ծը: ՊՆ մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«Տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՀՀ ԶՈՒ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զոր­քե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րին կրա­կա­յին ա­ջակց­ման մար­տա­կան խն­դիր­ներ է կա­տա­րել յու­րա­յին ա­վիա­ցիան։
ՀՀ օ­դա­յին տա­րած­քում մար­տա­կան խն­դիր կա­տա­րե­լիս, հա­կաօ­դա­յին և օ­դա­յին մար­տե­րի ըն­թաց­քում, Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան F-16 բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կոր­ծա­նի­չի կող­մից խոց­վել է ՀՀ ԶՈՒ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ՍՈՒ-25 ինք­նա­թի­ռը:


Օ­դա­չուն, ցա­վոք, հե­րո­սա­բար զոհ­վել է»:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ե­թե օ­դա­յին մար­տե­րի մա­սին նշել են, հա­կաօ­դա­յին մար­տե՞­րը ո­րոնք են, կամ ե­թե հա­կաօ­դա­յին մար­տե­րի մա­սին նշել են, օ­դա­յին մար­տե՞­րը ո­րոնք են… Պարզ է, որ ՊՆ-ն ճո­խաց­նե­լու մար­մա­ջով տար­ված, ան­հե­թե­թու­թյուն է դուրս տվել: Բայց ա­ռա­վել էա­կա­նը ոչ թե սա է, այլ այն, որ ՀՀ ԶՈՒ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զոր­քե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րին կրա­կա­յին ա­ջակց­ման մար­տա­կան խն­դիր­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով տվյալ գոր­ծո­ղու­թյան վայր է ու­ղարկ­վել ՍՈՒ-25, ո­րը ոչ թե կոր­ծա­նիչ է, այլ հին սերն­դի (ա­ռա­ջին թռիչ­քը կա­տա­րել է 1975 թ.) դան­դա­ղըն­թաց (մինչ­ձայ­նա­յին ա­րա­գու­թյան, ա­ռա­վե­լա­գույ­նը` ժա­մում մինչև 950 կմ) գրո­հիչ` նա­խա­տես­ված հիմ­նա­կա­նում այլ նպա­տակ­նե­րի հա­մար:
Զին­ված լի­նե­լով փոքր` մինչև 10 կմ հե­ռա­հա­րու­թյան P-60 (AA-8) «օդ-օդ» դա­սի հր­թիռ­նե­րով, ՍՈՒ-25-ը չէր կա­րող խո­ցել «Բայ­րաք­թար» ԱԹՍ-ն կամ ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյան F-16-ը, ո­րոնք մի շարք ա­ռում­նե­րով գե­րա­զան­ցում են ի­րեն: Պարզ է, որ օ­դա­յին մար­տի դեպ­քում ա­ռա­վե­լու­թյու­նը միան­շա­նակ F-16-ինն է, որն ա­ռանց դժ­վա­րու­թյան կա­րող է կոր­ծա­նել ՍՈՒ-25-ը: Մինչ­դեռ ճիշտ հա­կա­ռա­կը կա­րե­լի է ա­սել, ե­թե գոր­ծի դր­վեր Су 30 СМ կոր­ծա­նի­չը` պայ­մա­նով, որ այն ու­նե­նար բա­վա­րար հե­ռա­հա­րու­թյան «օդ-օդ» դա­սի հր­թիռ­ներ: Այդ դեպ­քում այն կկա­րո­ղա­նար իր հզոր ռա­դա­րով ոչ միայն հայտ­նա­բե­րել և ու­ղեկ­ցել, այլև նշ­ված հր­թիռ­նե­րով խո­ցել թշ­նա­մու F-16-նե­րը մեծ հե­ռա­վո­րու­թյու­նից: Ինչ­պես նշ­ված է ՊՆ վե­րոն­շյալ հա­ղոր­դագ­րու­թյան մեջ, «Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան F-16 բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կոր­ծա­նի­չը, ըստ օ­բյեկ­տիվ հսկ­ման մի­ջոց­նե­րի, գտն­վել է 60 կմ խո­րու­թյան, 8200 մետր բարձ­րու­թյան վրա», այ­սինքն` այն մեր ՍՈՒ-25-ի վրա հր­թիռն ար­ձա­կել է՝ գտն­վե­լով Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, ՀՀ օ­դա­յին սահ­մա­նից 60 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա»:


Վե­րը նշ­վա­ծի ա­ռու­մով ակն­հայտ է, որ մեր ՍՈՒ-25-ի օ­դա­չուի զոհ­վե­լու մեղ­քը ծան­րա­ցած է Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Դա­վիթ Տո­նո­յա­նի, թերևս նաև ՀՀ ՊՆ նախ­կին ու ներ­կա այլ պաշ­տո­նյա­նե­րի խղ­ճին, ո­րոնք նաև դրա հա­մար են են­թա­կա քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան:
հց 30 հԾ-նե­րի գն­ման հա­մար Հա­յաս­տա­նը, ըստ հա­մա­ցան­ցում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի, ծախ­սել է 120-130 մլն ԱՄՆ դո­լար, ինչ­պես «Մե­դիա պաշտ­պան» նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար Ա­ղա­սի Ե­նո­քյանն է իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել, «ՀՀ պաշտ­պա­նու­թյան բյու­ջեից 130 մլն դո­լար մսխ­վել է 2 ան­գամ Նի­կո­լի սել­ֆի ա­նե­լու հա­մար»:


Մինչ­դեռ, ըստ հայ­կա­կան ռազ­մա­կան պոր­տա­լի, Су 30 СМ-նե­րի գն­ման վրա վիթ­խա­րի մի­ջոց­ներ ծախ­սե­լու փո­խա­րեն, անհ­րա­ժեշտ էր 100 մի­լիոն դո­լա­րով գնել տար­բեր գոր­ծա­ռույթ­նե­րի ա­նօ­դա­չու­ներ, գե­րա­դա­սե­լի է` չի­նա­կան ար­տադ­րու­թյան: Ռազ­մա­կան պոր­տա­լը նշել է նաև, որ չի­նա­կան եր­կու «Wing Loong» հար­ձա­կո­ղա­կան ԱԹՍ-ն Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րին կար­ժե­նար ըն­դա­մե­նը 1-2 մի­լիոն դո­լար, ա­վե­լին` կան նույ­նիսկ ա­վե­լի է­ժան չի­նա­կան ԱԹՍ-ներ` հա­մե­մա­տե­լի թուր­քա­կան «Bayraktar TB2»-նե­րի հետ:


Այս­պի­սով ա­ռանց հա­մա­պա­տաս­խան հր­թիռ­նե­րի, Су 30 СМ-նե­րի գնու­մը ե­ղել է ՀՀ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի հան­ցա­վոր վատ­նում, ինչն այլ փաս­տե­րի հետ, դրանց հա­մա­տեքս­տում վկա­յում է, որ տե­ղի է ու­նե­ցել պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն:
Հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք այլ փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:
(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 23582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ