ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու՞ «Հաղ­թում ենք»-ը դար­ձավ «Գաղ­թում ենք»

Ինչու՞ «Հաղ­թում ենք»-ը դար­ձավ «Գաղ­թում ենք»
17.11.2020 | 00:00

Ադր­բե­ջա­նա­կան ու թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հաղ­թա­նա­կը Ար­ցա­խում հա­մե­մա­տում են Դար­դա­նե­լի նե­ղուցի՝ Գա­լի­պո­լիի ճա­կա­տա­մար­տում հաղ­թա­նա­կի հետ: Թերևս ճիշտ են: Բայց Գա­լի­պո­լին չփր­կեց Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը կոր­ծա­նու­մից, ու նաև դա է ճիշտ:


Ճիշտ է նաև, որ մենք 2020-ին հայ­տն­վել ենք 1994-ի ի­րա­վի­ճա­կում՝ հա­կա­ռակ կող­մից, բայց հի­մա կա ոչ թե Ել­ցի­նի Ռու­սաս­տան, որ հայ­տա­րա­րել էր ժո­ղովր­դա­վա­րաց­ման ու Արևմուտ­քի հետ մեր­ձեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն, այլ Պու­տի­նի Ռու­սաս­տան, որ Արևմուտ­քի հետ լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պրո­յեկ­տում է ա­մե­նուր, հետևա­բար մեր տա­րա­ծաշր­ջան, ու մենք իբրև թշ­նա­մի ենք ստա­նում Ռու­սաս­տա­նի թշ­նա­մի­նե­րին, իսկ բա­րե­կամ­ներ Ռու­սաս­տա­նը հա­մա­րյա չու­նի: Փաս­տա­ցի՝ այս պա­տե­րազ­մում Ռու­սաս­տա­նը տա­նուլ տվեց Թուր­քիա­յին, բայց ի վեր­ջո՝ շա­հեց՝ մտ­նե­լով Հա­րա­վա­յին Կով­կաս, իսկ մենք հայ­րե­նիք կորց­րինք: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հա­մա­րում էինք, որ 3 ան­գամ հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րը չգոր­ծեց Ան­կա­րա­յի թե­լադ­րան­քով, բայց չն­կա­տե­ցինք, որ ինչ-որ պա­հից թուր­քա­կան ու ռու­սա­կան շա­հե­րը հա­մըն­կան, և պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում էր ոչ միայն Էր­դո­ղա­նի, այլև Պու­տի­նի կամ­քով: 1000 Նի­կոլ Փա­շի­նյան լի­ներ, ե­թե Պու­տի­նը ցան­կա­նար պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել, կկանգ­նեց­ներ: Նրան պետք էր ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման հենց այս աշ­խար­հագ­րու­թյու­նը, ուս­տի մենք պետք է հանձ­նեինք Շու­շին: Շու­շին հան­ձն­վեց ոչ թե ռազ­մա­կան պար­տու­թյամբ, այլ քա­ղա­քա­կան ո­րո­շու­մով: Շու­շին՝ խա­ղա­ղու­թյան դի­մաց: ՈՒ­նե՞ր Ռու­սաս­տա­նը ա­վե­լի վաղ խա­ղա­ղա­պահ­ներ մտց­նե­լու ի­րա­վա­կան հիմ­քեր: Միան­գա­մայն: ՌԴ ԱԳՆ-ն օ­րը մեկ հայ­տա­րա­րում էր, որ խիստ մտա­հոգ­ված է Սի­րիա­յից ա­հա­բե­կիչ­նե­րի տե­ղա­փոխ­մամբ և Ադր­բե­ջա­նի կող­մից պա­տե­րազ­մին մաս­նակ­ցե­լու փաս­տով: Ցան­կու­թյան դեպ­քում՝ հա­կաա­հա­բեկ­չա­կան դե­սանտ ի­ջեց­նե­լը կամ նրանց ռու­սա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հար­վա­ծի սպառ­նա­լի­քը տեղ­նու­տե­ղը կանգ­նեց­նե­լու էր Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին: Ա­նօ­դա­չու­նե­րի հար­ձա­կում­նե­րը և խա­ղաղ բնակ­չու­թյան սպա­նու­թյուն­նե­րը ՀՀ տա­րած­քում երկ­րորդ պատ­ճառն էին, որ Մոսկ­վան կա­րող էր մի­ջամ­տել պա­տե­րազ­մին: Չա­րեց:


Այ­սօր ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րով շա­հարկ­վում է, որ Հա­յաս­տա­նը չդի­մեց ՀԱՊԿ-ին: Դա դե­մա­գո­գիա է: Բո­լո­րը գի­տեն, որ Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ին դի­մեր-չդի­մեր, ՀԱՊԿ-ի քա­ղա­քա­կան քն­նար­կում­ներն ու տե­ղից շարժ­վե­լը, ի­մա՝ Հա­յաս­տա­նին ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցույց տա­լը լի­նե­լու էր կամ չա­փա­զանց ուշ, կամ ընդ­հան­րա­պես չէր լի­նե­լու: Երբ Թուր­քիա­յի Պնա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը շր­ջում էր ՀԱՊԿ-ի մի­ջի­նա­սիա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ու Թու­րա­նի բա­նա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ստա­նում, ՀԱՊԿ պե­տու­թյուն­նե­րից մեկ­նու­մե­կը վե­տո էր դնե­լու Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցու­թյան ո­րոշ­ման վրա: Բայց կար հայ-ռու­սա­կան պայ­մա­նա­գի­րը, և Մոսկ­վա­յի պա­հան­ջով Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստեպ-ստեպ հայ­տա­րա­րում էր, որ Մոսկ­վան կա­տա­րել ու կա­տա­րում է Հա­յաս­տա­նի հան­դեպ դաշ­նակ­ցա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Չէր կա­տա­րում ու չկա­տա­րեց՝ Մոսկ­վան չէր ու­զում առ­ճա­կա­տում Թուր­քիա­յի հետ: 9 կե­տով ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան տակ, թեև չկա Էր­դո­ղա­նի ստո­րագ­րու­թյու­նը, Էր­դո­ղա­նին ու Ա­լիևին լիո­վին ներ­կա­յաց­նում էր Պու­տի­նը, որ իր խոս­քով՝ ինքն է գրել հայ­տա­րա­րու­թյու­նը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­ձայն էր նրա հետ ու չպաշտ­պա­նեց ոչ Հա­յաս­տա­նի, ոչ Ար­ցա­խի շա­հը: Այդ­պես «Հաղ­թում ենք»-ը դար­ձավ «Գաղ­թում ենք»:


Մենք այս պա­տե­րազ­մը ի սկզ­բա­նե էինք տա­նուլ տվել: 44 օր դի­մադ­րե­լու հա­մար շնոր­հա­կալ պի­տի լի­նենք ոչ թե բա­նա­կին, այլ զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի անձ­նա­կան հե­րո­սու­թյա­նը: 21-րդ դա­րի պա­տե­րազ­մի 20-րդ դա­րում մնա­ցած մեր բա­նա­կը ան­պատ­րաստ էր: Հայ ժո­ղո­վուր­դը եր­բեք իր քթից այն կողմ չի ցան­կա­նում տես­նել, իշ­խա­նու­թյու­նը՝ ա­ռա­վել ևս: Ռազ­մա­կան գաղտ­նիք չէր, որ Ադր­բե­ջա­նը զին­վում է ժա­մա­նա­կա­կից հար­ձա­կո­ղա­կան զեն­քե­րով: Ռազ­մա­կան գաղտ­նիք չէր, որ Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րում է՝ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­պար­դյուն են, ու հար­ցը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով է լու­ծե­լու:


Ռազ­մա­կան գաղտ­նիք չէր, որ Ան­կա­րան կանգ­նե­լու է Բաք­վի կող­քին: Այս­քան ռազ­մա­կան ՉԳԱՂՏ­ՆԻՔ­ՆԵ­ՐԻ դի­մաց ի՞նչ էինք ա­նում մենք: Ի՞նչ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ար­վե­ցին 2016-ի քա­ռօ­րյա­յում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի վար­քագ­ծի վե­րա­բե­րյալ: Ոչ մի: Այ­սօր պարտ­ված է ոչ միայն մեր բա­նա­կը, այլև դի­վա­նա­գի­տու­թյու­նը: Փաս­տը, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագր­վել է ա­ռանց ԱԳ նա­խա­րա­րի ի­մա­ցու­թյան, խո­սուն վկա­յու­թյուն է, թե դի­վա­նա­գի­տու­թյա­նը ինչ վե­րա­բեր­մունք կա Հա­յաս­տա­նում: ՈՒր մնաց աշ­խար­հում: Ան­գամ այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում է ամ­բի­ցիա­նե­րի պայ­քա­րը, չեն ար­վում անհ­րա­ժեշտ ու հնա­րա­վոր քայ­լե­րը, որ դեռ կա­րող են տա­րածք­ներ փր­կել: Գործ­նա­կա­նում իշ­խա­նու­թյու­նը կաթ­վա­ծա­հար է: Գոր­ծում են միայն պատ­ժիչ մե­խա­նիզմ­նե­րը: Ե­ռօ­րյա ընդ­հա­տա­կա­յին ինք­նա­մե­կու­սա­ցու­մից դուրս գա­լուց հե­տո Փա­շի­նյա­նը հայ­տն­վեց Հ1-ի ե­թե­րում, որ շա­րու­նա­կի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, բայց ոչ կա­տար­վա­ծի բա­ցատ­րու­թյու­նը տա, ոչ ա­սի, թե ինչ է մտա­դիր ա­նել հի­մա: Ան­գամ կա­պի­տու­լյա­ցիա­յից հե­տո գո­վա­բա­նե­լու… զին­վոր­նե­րի սնն­դի կազ­մա­կերպ­ման նոր հա­մա­կար­գը, որ ի­րեն ար­դա­րաց­րեց պա­տե­րազ­մում: Գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի խն­դի­րը և շեֆ խո­հա­րա­րի խն­դի­րը նու՞յնն են: Փաս­տա­ցի նա Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ոչ միայն ռազ­մա­կան կա­ռա­վա­րու­մը, այլև վե­րա­կանգ­նու­մը հանձ­նել է ՌԴ նա­խա­գա­հին: ՌԴ նա­խա­գահն է հրա­վի­րում պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման խոր­հր­դակ­ցու­թյուն՝ իր ձեռ­քում կենտ­րո­նաց­նե­լով մի­ջազ­գա­յին օգ­նու­թյուն­նե­րը: Ի՞նչ է դա, ե­թե ոչ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան յու­րա­ցում: Աժ մե­ծա­մաս­նու­թյու­նը ցույց տվեց, որ պատ­րաստ չէ ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում ո­րո­շում­ներ ըն­դու­նել, ՔՊ-ն ցույց տվեց, որ ոչ թե քա­ղա­քա­կան ուժ է՝ քա­ղա­քա­կան դի­մա­գիծ ու­նե­ցող, այլ մարդ-կու­սակ­ցու­թյան օ­րի­նակ, որ բա­ցա­ռում է քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի ու 1+1-ի գա­ղա­փա­րը, ոչ մի +, կա 1-ը, ու ո­րո­շում­ներ է ըն­դու­նում բո­լո­րի ա­նու­նից: Ստաց­վում է՝ Ֆրան­սիա­յի նա­խա­գահն ա­վե­լի շա­հագր­գռ­ված է Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման մեջ հա­յե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ, քան Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը: Իսկ ե­թե ոչ. մինչև դեկ­տեմ­բե­րի 1-ը ոս­կու գին ու­նե­ցող ժա­մա­նա­կը պետք է օգ­տա­գոր­ծեր.


1. Հա­մաշ­խար­հա­յին աղ­մուկ բարձ­րաց­նե­լու հայ­կա­կան սփյուռ­քով՝ Ար­ցա­խի ադր­բե­ջա­նա­կան օ­կու­պաց­ման դեմ, չգ­րավ­ված տա­րածք­նե­րի հանձ­նու­մը կան­խե­լու հա­մար: Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­խայ­տա­ռակ նշա­նա­կու­մը ոչ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն է, որ տա­պա­լեց կո­րո­նա­վի­րու­սի կան­խումն ու նպաս­տեց տա­րած­մա­նը, ոչ ԿԳՍՄ նա­խա­րա­րը ա­պազ­գա­յին կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով ու ա­պա­հայ­կա­կան կեր­պա­րով, այլ սփյուռ­քի հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նա­նյա­նը: Մի քա­նի ա­միս Ռու­սաս­տա­նում պտտ­վե­լուց հե­տո ի՞նչ է նա ա­րել, գի­տեն միայն են­թա­կա­նե­րը, որ տաս­նյակ­նե­րով աշ­խա­տան­քից ա­զատ­վե­ցին՝ ո­չինչ չա­նե­լու հա­մար: Իսկ նա մնաց՝ իբրև հա­կա­պաշ­տո­նյա­յի խոր­հր­դա­նիշ:


2. Հենց հի­մա պետք է ակ­տի­վաց­նել դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը Ֆրան­սիա­յի ու ԱՄՆ-ի հետ՝ վե­րա­կեն­դա­նաց­նե­լու ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, օգ­տա­գոր­ծե­լու այդ եր­կր­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում, վե­րա­կանգ­նե­լու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ԼՂԻՄ-ի տա­րած­քում: 1994-ի պար­տու­թյու­նից հե­տո Ադր­բե­ջա­նը ոչ միայն հզո­րաց­րեց իր բա­նա­կը, այլև դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սավ: Պետք չէ ա­մեն ինչ բար­դել խա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյան վրա: Ադր­բե­ջա­նը օգ­տա­գոր­ծեց ժա­մա­նա­կը՝ ար­տա­սահ­մա­նյան կա­պի­տա­լը եր­կիր բե­րե­լու ու ստա­նա­լու այդ եր­կր­նե­րի քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյու­նը՝ ի­րենց ֆի­նանս­ներն ու ազ­դե­ցու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար, մենք ի՞նչ ա­րե­ցինք՝ քա­նի՞ ար­տա­սահ­մա­նյան ըն­կե­րու­թյուն մեր շու­կա ե­կավ ու քա­նի՞­սը մնաց: «Օ­րան­ժի» պես ըն­կե­րու­թյու­նը «չկա­րո­ղա­ցա՞վ» մեր երկ­րում աշ­խա­տել, թե՞ մենք վտա­րե­ցինք… Սա է ե­ղել մեր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տաս­նա­մյակ­ներ: Նի­կոլ Փա­շի­նյա­նի եր­կու­սու­կես տա­րին ոչ միայն ի­րա­վի­ճակ չփո­խեց, այլև կա­ռա­վար­ման պո­պու­լիս­տա­կան ու դե­մա­գո­գիկ պատ­կե­րա­ցում­նե­րով պե­տու­թյու­նը հասց­րեց կազ­մա­քանդ­ման: ՈՒ հի­մա չկա մե­կը, որ ցան­կա­նա կա­մի­կա­ձե դառ­նալ:


3. Հենց հի­մա Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է հայ­տա­րա­րի, որ պատ­րաստ է հրա­ժա­րա­կան տալ, և լի­նե­լու են ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ՝ պա­տե­րազ­մում տա­նուլ տված ոչ մի իշ­խա­նու­թյուն բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նի պաշ­տո­նա­վա­րե­լու: Ե­ղավ միայն մեկ հրա­ժա­րա­կան՝ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի: Աժ-ն պետք է վե­րաց­նի ռազ­մա­կան դրու­թյու­նը՝ պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո ի՞նչ ռազ­մա­կան դրու­թյուն: Փո­խա­րե­նը շա­րու­նակ­վում է ձեր­բա­կա­լու­թյուն­ներ-դա­տա­վա­րու­թյուն­ներ շոուն: Ա­վե­լին՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ուր­վա­կանն է մարմ­նա­վոր­վում: Փաս­տա­ցի՝ ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րը դառ­նում են ոչ թե ի­րա­վի­ճակ փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլ ծա­ռա­յում են հա­սա­րա­կու­թյան շո­կը ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի հա­մար անվ­տանգ դարձ­նե­լու նպա­տա­կին: Նույն խն­դիրն է լու­ծում Քար­վա­ճա­ռը մինչև նո­յեմ­բե­րի 25-ը ա­զա­տե­լու «մե­ծա­գույն զի­ջու­մը»: Հայ­րե­նա­կո­րույս ար­ցախ­ցի­նե­րի ցա­վը դառ­նում է ըն­դվ­զում իշ­խա­նու­թյան դեմ, ժա­մա­նա­կը վատն­վում է. մեզ տա­լիս են պա­տաս­խան­ներ, որ մենք հար­ցեր չտանք: Հար­ցե­րը դրա­նից չեն ան­հե­տա­նում: Այս ըն­թաց­քով մենք տա­նուլ ենք տա­լու և Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը: Մոսկ­վան փոր­ձե­լու է պա­հել նոր ստա­տուս քվոն ու կար­գա­վի­ճա­կը դարձ­նել 64-րդա­կան հարց, որ դուրս մղի ար­տա­քին ԲՈ­ԼՈՐ խա­ղա­ցող­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից ու իր ազ­դե­ցու­թյան տակ պա­հի ոչ միայն Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը, այլև Թուր­քիան: ՈՒ մենք նո­րից մնա­լու ենք ման­րադ­րամ ռուս-թուր­քա­կան խա­ղում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. 5 տա­րին, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը լի­նե­լու են տա­րա­ծաշր­ջա­նում, խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խիք չէ: Մենք ու­նենք 3 ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն՝ 2021-ին ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ ու նոր իշ­խա­նու­թյան ձևա­վո­րում, տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նում ու բա­նա­կի վե­րա­կանգ­նում, և ՄԵԿ ՆՊԱ­ՏԱԿ` Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան պահ­պա­նում: 5 տա­րին հս­կա­յա­կան ու ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ է. 2021-ին հե­ռա­նում է Մեր­կե­լը, 2022-ին Ֆրան­սիան նա­խա­գահ է ընտ­րե­լու, 2023-ին Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը, 2024-ին՝ Ռու­սաս­տա­նը, Ի­րանն ու ԱՄՆ-ը: Մենք քթ­նե­րիցս այն կողմ ո­չինչ չենք ու­զում տես­նել, բայց այս ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը ազ­դե­լու են աշ­խար­հի, ու­րեմն և մեզ վրա: Ա­մե­նավ­տանգ­վա­ծը այս պա­հին Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյունն ու տա­րածքն է: Մեզ հա­մա­ռո­րեն ներ­շն­չե­լու են, որ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան որևէ ան­կախ քայլ վտան­գե­լու է Ար­ցա­խը, մենք ՌԴ 89-րդ սու­բյեկտն ենք, բայց չգի­տենք: Չի բա­ցառ­վում, որ մեզ­նից ո­մանք նո­րից գնան ընտ­րու­թյուն­նե­րի 5-10000-ով, բայց բա­ցառ­վում է, որ որևէ իշ­խա­նու­թյուն գրի մեր պատ­մու­թյան վեր­ջին է­ջը: Նո­յեմ­բե­րի 9-ի 9 կե­տե­րը այն գինն են, որ վճա­րե­ցինք ինք­նա­խա­բեու­թյան ու կեղ­ծի­քի մեջ ապ­րե­լու տաս­նա­մյակ­նե­րի դի­մաց: Դա­վա­ճա­նու­թյան բու­մե­րան­գը միշտ է վե­րա­դառ­նում: Ադր­բե­ջան­ցի­նե­րը ա­պա­ցու­ցե­ցին, որ պար­տու­թյու­նից հե­տո պա­տե­րազ­մով կա­րող են ի­րա­վի­ճակ փո­խել: Հի­մա պետք է մենք ա­պա­ցու­ցենք: Իսկ մինչ դա պի­տի պա­հենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կը և հաս­նենք մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման: Դա կլի­նի մեր պա­տաս­խա­նը Ա­լիև-Էր­դո­ղան-Պու­տին պայ­մա­նա­կան ե­ռյա­կին: Չե՞նք ա­նի, կշա­րու­նա­կենք գաղ­թել ու մեր հայ­րե­նի­քը տալ թուր­քե­րին: Կա­նե՞նք՝ հաղ­թա­նա­կը մե­րը կլի­նի 5-10-15-20 տա­րի հե­տո: Շու­շին դար­ձավ 21-րդ դա­րի Ա­րա­րա­տը, 21-րդ դա­րը մե­րը չդար­ձավ, ո­րով­հետև միշտ սխալ­վում ենք բա­րե­կամ­ներ ընտ­րե­լիս, մենք ընդ­հան­րա­պես սխալ­վում ենք մեր ընտ­րու­թյան մեջ: Ա­պա­ցույ­ցը՝ 2018-ի Աժ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն էին, որ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն տվե­ցին մեկ ու­ժի, իսկ խոր­հր­դա­նա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նում օպ­տի­մալ մե­ծա­մաս­նու­թյու­նը 35-40 տո­կոսն է: Ընդ­հան­րա­պես խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վա­րու­մը Հա­յաս­տա­նի հա­մար չէր, և քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի չկա­յա­ցու­մը դա ա­պա­ցու­ցեց: Ցե­ղաս­պան­վա­ծի սինդ­րո­մը այդ­պես էլ չհաղ­թա­հա­րե­ցինք: Էս խել­քին ենք, որ էս ել­քին ենք: Ողջ լե­րուք: Իսկ «Հար­սա­նիք լեռ­նե­րում», միևնույն է, լի­նե­լու է:

Դիտվել է՝ 8806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ