ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմում հաղթեց Ադրբեջանը, բայց վերջին հարվածը հասցրեց Ռուսաստանը

Պատերազմում հաղթեց Ադրբեջանը, բայց վերջին հարվածը հասցրեց Ռուսաստանը
14.11.2020 | 10:45

Նավթով հարուստ Ադրբեջանը օգտագործեց կապիտալի ավելցուկը և զինեց բանակն ու ավիացիան անօդաչուներով, որ չափազանց արդյունավետ էին հայկական բանակի դեմ: Դրոններն Իսրայելից ու Թուրքիայից էին՝ թե լրտեսական, թե գրոհային՝ տարբեր չափերի ու նշանակության: Հայկական բանակը չկարողացավ նրանցից պաշտպանվել և մեծ կորուստներ կրեց: Երբ ռազմավարական քաղաք Շուշիի հայկական պաշտպանությունը փլուզվեց, ելքը անխուսափելի էր՝ Հայաստանը ստիպված էր հանձնվել, որ ամեն ինչ չկորցնի: Բաքվում տոնում են մեծ հաղթանակը, որ դառը համ ունի: Ադրբեջանը թեպետ հաղթեց, նպատակին չհասավ՝ չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ Ղարաբաղը: Խանգարեց Ռուսաստանը: Եվ Ադրբեջանը ինքը Վլադիմիր Պուտինին պատրվակ տվեց՝ խփելով ռուսական ռազմական ուղղաթիռը (զոհվեցին երկու ռուս զինծառայողներ). Մոսկվան անհապաղ հրաման տվեց և մի քանի ժամում ռուսական ուժերը ուղղվեցին Կովկաս, որ վերահսկողության տակ վերցնեն կողմերի շփման գիծը: Նոյեմբերի 10-ի առավոտյան Երևանում վայրէջք կատարեցին ռուսական 20 ռազմական ինքնաթիռներ առաջին 400 զինծառայողներով և ծանր տեխնիկայով: Ռուս խաղաղապահները 1960-ն են: Ռուսաստանը չէր կարող թույլ տալ Հայաստանի անկումը, բայց և ջերմ զգացումներ չուներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ իր հակառուսական ու արևմտամետ քաղաքականությամբ նա ետ է հրել պաշտոնական դաշնակցին հյուսիսից: Պուտինը բավականաչափ սպասեց մինչև Փաշինյանը սայթաքի և այդ ժամանակ վերականգնի դաշինքը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելով: Բաքուն ուրախության առիթ ունի, բայց ոչ ավելին: Հիմա պարահանդեսի կարգադրիչը Ռուսաստանն է: Թուրքիան նույնպես չհաղթեց, թեպետ մոտ էր: Թուրքիան ամեն ինչով աջակցում էր Ադրբեջանին, բայց ցանկալի ազդեցության Անդրկովկասում չհասավ: Դա Պուտինի ողջույնն էր Էրդողանին: Թուրքիան վերջերս ձեռնարկել է հակառուսական մի շարք քայլեր, այդ թվում Ուկրաինայի հարցում՝ հայտարարելով, որ Ղրիմը պետք է լինի Անկարայի վերահսկողության տակ: Հիմա թուրքերը մնացին առանց միջանցքի դեպի Կասպից ծով ու ադրբեջանական նավթի: Նրանց մնում է միայն հետևել Ռուսաստանի հաղթանակին վճռական ռաունդում:


ՆԱՏՕ-ն ևս հրճվելու պատճառ չունի: ԱՄՆ-ը՝ Փաշինյանի հովանավորը, չարձագանքեց: Վաշինգտոնը խուլ մնաց նրա կոչերին ԵՄ-ն, սկզբունքորեն նույնպես Երևանի դաշնակիցը, ընդհանրապես այլ կողմ էր նայում: Հայաստանին փրկեց Ռուսաստանը՝ կորցնելով ընդամենը 2 զինվոր: Թերևս պետք է ժամանակ անցնի, որ Արևմուտքը հասկանա կատարվածը:
Պոլ Ստեյգան, Steigan (Նորվեգիա)


Հ.Գ. Գուցե Նորվեգիայից թվում է, որ ԱՄՆ-ն է Նիկոլ Փաշինյանի հովանավորը, բայց իր ոչ մի հովանավորյալի ԱՄՆ-ը մենակ երբեք չի թողել, ուրեմն կամ հովանավոր չէ, կամ ԱՄՆ-ը չէ: Ու ոչ էլ Թուրքիան ադրբեջանական նավթը կորցրեց: Պարզապես ռուսներին մտցնելով Արցախ՝՝ Բաքուն պահպանեց իր ինքնիշխանությունը ամբողջությամբ Թուրքիային չփոխանցելու հնարավորությունը: Իսկ թե ինչպես Ռուսաստանը փրկեց Հայաստանը, երևաց եռակողմ հայտարարությունից, որի 9 կետերից ոչ մեկը հայանպաստ չէր և նույնիսկ Հայաստանի ինքնիշխանությանն է դնում սպառնալիքի տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ