Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Հայ տղամարդուն կոտրելու համար առաջին հերթին պետք է կոտրել հայ կնոջը

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Հայ տղամարդուն կոտրելու համար առաջին հերթին պետք է կոտրել հայ կնոջը
07.04.2014 | 11:33

Շնորհավոր Ապրիլի 7-ը:
Սիրելի՜ կանայք:
Սիրելի՜ աղջիկներ:
Սիրելի՜ հայ մայրեր:
Այսօր հայ տղամարդը հնարավորություն ստեղծո՞ւմ է, որ դուք եռակի սիրելի մնաք:
Իսկ ո՞վ է հայ տղամարդը: Նա՞, ով մեծահարուստ է, բայց սեր չունի հոգում ամենևին, ում սերը և պատկերացումները սիրո մասին միայն սեռական հոլովումնե՞ր ունեն: Նա՞, ով աղքատ է և իր մեջ պահպանել է դեռ մի թշվառ սեր, մի թշվառական սեր, ում համար մի կտոր հաց վաստակելն է գերագույն նպատակ, և սերն էլ մուրացկան է ու կարո՞տ այդ մի կտոր հացին: Նա՞ է տղամարդ, որ ճարտար խոսում է սիրո մասին, խաբում է, և դուք սիրով խաբվում եք նրա սիրազեղ լեզվին: Ո՞վ է այն հայ տղամարդն այսօր, որի սիրո համար հայ կինը պատրաստ է զոհաբերության:
Ամեն մեկի համար, իհարկե, կա այդ տղամարդը. չկա ընդհանրական մի կերպար, բոլոր կանանց երազած կերպարը՝ խելացի, արդարամիտ, ազնիվ, բարի, ուժեղ: Այս ամենը հայ կինը այս կամ այն չափով գտնում է իր հայ աշխատավոր տղամարդու մեջ: Բայց ո՞ւր է տղամարդ աշխատավորը. աշխատանքը վերցված է նրա ձեռքից, դրա հետ միասին նաև այդ հատկանիշները:
Եվ հայ կինը ինքն իր մեջ արցունքի ծով է դառնում՝ տեսնելով իր տղամարդու անզորությունը, և չի հաշտվում, և ուսը դեմ է տալիս, և քնքշանքով ու հորդորելով, և ստիպելով ասում է՝ մի կոտրվիր. պահում է, պահել է, կպահի:
Հայ կինը՝ Խանդութ Խանում, էգ առյուծ, պատվական հայ կինը մաքառում է մեր տեսակը պահպանելու համար՝ ֆեմինիստական ու գենդերական բառերն ու հասկացությունները ավլել-թափելով, ընդունելով որպես հեռու իրողություն:
Հայ տղամարդուն կոտրելու համար առաջին հերթին պետք է կոտրել հայ կնոջը. դա գիտի մեր թշնամին: Բայց դա առավել ևս գիտի հայ կինը և ընդունում է մարտահրավերը և հաղթում առայժմ: Ինչքան կտևի նրա աստվածային առաքելությունը, միայն Աստծուն է հայտնի:
Սիրելի՜ կանայք, եթե տղամարդու սրտում գարուն է, ուրեմն դուք եք բերել այդ գարունը, և, առհասարակ, առանց ձեզ բոլոր եղանակներն էլ նույնն են՝ ցուրտ ու անարև:
Երջանիկ եղեք:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ