Մարդկության ստեղծած բիզնեսների մեջ ամենաշահութաբերը, թերևս, պատերազմն է։ Հատկապես զենք արտադրողների ու զենք վաճառողների համար։ Ռուս-ուկրաինական հորջորջվող, բայց իրականում Ռուսաստան-Արևմուտք անվերջանալի պատերազմն ունի տասնյակ, գուցե և հարյուրավոր խոշոր շահառուներ, որոնք ամեն կերպ պիտի ապահովեն պատերազմի հարատևությունը։
Իսկ Թրամփը «սպառնում» է ընտրվելու դեպքում վերջ դնել այդ կործանարար պատերազմին։
Աշխարհին արնախում ու մառազմատիկ Բայդեն է պետք, ոչ թե Թրամփ։ Իհարկե, Թրամփի ականջին էլ կկրակեն, միզապարկին էլ, որպեսզի հանկարծ չմիզի պատերազմի կրակների վրա։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ