Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 23
Փարվիր Ինձ մինչև որ կյանքը, աստվածային կյանքը, Ինձնից հոսի քո էության մեջ և վերակենդանացնի քո մարող հոգին:
Լցվիր վերստին, երբ հոգնած ու սպառված ես. արա, ինչ-որ Ես արեցի երկրում եղած ժամանակ: Նստիր ջրհորի կողքին, հանգստացիր:
Հանգիստ, վերստացիր ուժն ու զորությունը, այդ ժամանակ արդեն աշխատանքն էլ կտրվի քեզ, ինչպես մի ժամանակ Ինձ տրվեց:
Հանգստացիր, մինչև որ ամեն մի մտահոգություն հեռանա քեզնից, և թույլ տուր, որ սերն ու ուրախությունը հոսեն քո էության մեջ: