Տարբեր մասնագիտական հանրույթների հետ սրբազանի հանդիպումների շարքում օրեր առաջ կայացավ նաև տնտեսագետների հետ հանդիպումը:
Ներկա տնտեսագետների զգալի մասը հիմնականում դասախոսներ էին, տեսական, բայց հնացած գիտելիքներով և կիրառական փորձի իսպառ բացակայությամբ:
Ներկաներյց մի քանիսն էլ պարզապես եկել էին իրենց փուչ դատարկաբանություններով հանդիպումը տապալելու:
Ներկաների շարքում չկային
1. ֆինանսիստներ,
2. բանկիրներ,
3. արտադրության կառավարիչներ,
4. IT ոլորտի կառավարիչներ,
5. հարկային, մաքսային ոլորտի մասնագետներ,
6. բյուջետային ծրագրավորման մասնագետներ:
Ինչու՞ չէին եկել հիշատակված մասնագետները։
Կարելի՞ է կարծել արդյոք, որ նրանք ՔՊ իշխանության համակիրներ են։ Ո՛չ և անկասկած ո՛չ, որովհետև դրանցից շատերի հետ ամենօրյա շփումները վկայում են, որ մեծամասնությունը դրական սպասումներ ունի սրբազանի անձի և շարժման հետ կապված։
Հարց, ըստ երևույթին, մասնագիտական այդ համույթի հետ կազմակերպված հանդիպման ձեաչափն էր։
Անկեղծ լինենք, սրբազանը տնտեսագետ չէ և նրա հետ քննարկումը չէր էլ կարող կոնցեպտուալ և կիրառական լուրջ արդյունք արձանագրել։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այդ հանդիպման արդյունքները, անհրաժեշտ է սրբազան շարժման կազմում ձևավորել տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողով, որի գործառույթը պետք է լինեն
1.անցումային և հետանցումային շրջանում տնտեսական կայունության պահպանման խնդիրները,
2. վերոհիշյալ մասնագիտական խմբերի հետ թեմատիկ քննարկումները,
3. սրբազանի և տնտեսական բնագավառի միջև փոխազդեցության հարթակի ձևավորումը։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ