նիկոլի ժամանակ և մանավանդ պատերազմի ընթացքում ԱԱԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցրածներ, դուք չեք կարող չունենալ հետևյալ հարցերի պատասխանները.
1. ու՞մ հանձնարարությամբ է գործ կարվել Նախագահ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Խաչատուրովի վրա:
2. ՈՒ՞մ հանձնարարությամբ է գործ կարվել գեներալ Մանվելի վրա:
3. Ի՞նչ էր նիկոլն ուղիղ բանակցում ալիևի հետ մինչ պատերազմը:
4. Արդյոք պատերազմի ընթացքում ՀՀ որևէ պաշտոնյա խոչընդոտե՞լ է Ռուսաստանից զենքի ներկրմանը:
5. Արդյոք պատերազմի ժամանակ Արցախի Նախագահին տրվու՞մ էին ուղիղ հանձնարարականներ` հրաժարվել բոլոր փորձառու զինվորականների օգնությունից:
6. Արդյոք իմանալով Շուշիի ուղությամբ ընթացող ազերիների կոորդինատները, չի՞ արձակվել վերջինների վրա կրակելու հրաման, այսպիսով անարգելք հանձնելով Շուշին:
7. Արդյո՞ք 2018-ից սկսած Հայաստան են բերվել կասկածելի աղբյուր ունեցող հարյուր միլիոնավոր դոլարներ:
Նման հարցեր դեռ շատ կան, շա՜տ- շա՜տ։
Ձեր գործն է` կմիանա՞ք Բագրատ Սրբազանի ազգային պայքարին, թե՞ ո՛չ, բայց այս բոլոր հարցերին միևնույն է պատասխան տալու եք։
Հայրենիքը հանձնած ոչ մեկն անպատիժ չի մնալու:
Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ