Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 20
Կհաղթես անպայման:
Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում:
Քաջ ու վստահող սիրտ ունեցիր:
Քո բոլոր դժվարությունները դիմավորիր հաղթանակի ոգով: Վե՛ր մագլցիր, նվաճի՛ր այն բարձունքը, որ մինչ օրս անճանաչ էր մնում:
Իմացի՛ր, ուր որ Ես եմ գտնվում, հաղթանակը այնտե՛ղ է: Չարության ուժերը, լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախու՛ստ են տալիս Իմ ներկայությունից:
Շահի՛ր Ինձ և ամեն ինչ շահած կլինես:
Ամե՛ն ինչ: