Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Վերզեգան քաղաքի մոտ։
Նրա հետ եղել են նաև ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իմամ Ջումա Թավրիզը։
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացել են «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը:
Իրանի նախկին նախագահ և Ռաիսիի քաղաքական հակառակորդ ու ավելի կոշտ գծի ջատագով Մահմուդ Ահմադինեժադն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իսկապես, մենք պատկանում ենք Ալլահին, և մենք կվերադառնանք նրան»։ Սա սովորաբար ասում են, երբ ինչ-որ մեկը մահացել է:
Ամենայն հավանականությամբ, Ռաիսին և նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները մահացած են։
Ալիևն առաջինն է արձագանքել Իրանի նախագահի հետ կապված միջադեպին։
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Ռաիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, բայց այցը հետաձգվել էր վերջին պահին:
Անքննելի են Աստծո գործերը:
Սպասենք տարածաշրջանում կտրուկ փոփոխությունների։
Վահե Բալբաբյան