ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագային է վնասում

 Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագային է վնասում
24.04.2024 | 17:10

Առաջնորդներին պախարակելու՝ մեր ժողովրդի մեջ տարածված հիվանդությունն ամեն դեպքում ապշեցնող է։ Ով ոտքի է կանգնում, որ մի օգուտ տա երկրին, դանակները վերցնում ու այդ մարդու վրա են հարձակվում։ Հիմա էլ Բագրատ Սրբազանն է սկսել թիրախավորվել։ Ու խոսքը ամենևին թուրքի կամակատարների զազրախոսությունների մասին չէ։ Դրանց արածը պարզ, հասկանալի ու կանխատեսելի էր։ Ի վերջո, իրենք իրենց թշնամությունն են անում։

Բա մնացածին ի՞նչ ասես։ Նայում եմ՝ ցանցում սկսել են կոնսպերատիվ տեսություններով, հիմար ենթադրություններով գրառումներ անել Սրբազանի մասին։ Լավ, ինչքա՞ն կարելի է։ Միթե՞ հասկանալի չէ, թե ինչի մասին է Սրբազանի ու Տավուշում այս պահին ոտքի կանգնած ժողովրդի պայքարը։ Մի՞թե դաս չեղան բոլոր այն աղետները, որոնք պատեցին մեզ՝ մշտապես ընդդեմ գործելու այս անհասկանալի մոլուցքի հետևանքով։ Եկեք գոնե մեկ անգամ «հանուն» լինենք, էլի։

Ի վերջո, ի՞նչ է նշանակում պայքարող մարդու մեջքին հարվածելը։ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին։ Փորձում է անել այն գործը, որն իրենից առաջ ուրիշները հազար անգամ պետք է արած-վերջացրած լինեին։ Չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք։ Որովհետև այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագային է վնասում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ