Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սրանց տեսակը գիտականորեն դեռ պետք է բացահայտվի

Սրանց տեսակը գիտականորեն դեռ պետք է բացահայտվի
01.02.2024 | 06:53

ՔՊ-ական պատգամավորը մի 20 հազար դրամանոց կոնյակ է նվեր ստանում, հետ է տալիս, թե բա՝ անթույլատրելի է նվեր ընդունելը, ու արդարադատության նախարարությանը պատվիրում են՝ մեր հաշվին գրանցեք, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ:Բայց որ պաշտպանության նախարարը 100 հազար դոլար նվեր է ստանում, դա համարում են արդար քրտինք։ Ու էդ ընթացքում էլ ՔՊ-ականներ կան, որ արդեն մի օրում երկու տուն են առնում, առավել համեստները՝ մի տարում՝ երկու տուն։

Սա հա՛մ պոպուլիզմ է, հա՛մ դեմագոգիա է, հա՛մ դրանց խառնած էլի մի քանի բան, հստակ չեմ կարող ասել՝ ինչ: Սրանց տեսակը դեռ գիտականորեն պետք է բացահայտվի։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ