ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Վիզան» Անկարան է տալիս

«Վիզան» Անկարան է տալիս
23.01.2024 | 15:04

Եթե ընդդիմության և իշխանության աշխարհաքաղաքական տեքստերը նույնն են, ապա մնացածն արդեն ներճամբարային գզվռտոց է, ոչ թե ընդդիմություն-իշխանություն պայքար:

Արևմտամետ ցանկացած գործչի առաջնորդությամբ Հայաստանի վիճակը լինելու էր նույնը, ինչ հիմա է՝ չնչին տարբերությամբ:

Այս տարածաշրջանից Բրյուսել և Վաշինգտոն գնալու համար Անկարայում են «վիզա» տրամադրում:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ