ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ինչ են ցույց տալիս Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

Ինչ են ցույց տալիս Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
18.09.2023 | 22:05

Առանձնացնեմ մտորելու, գնահատելու և եզրակացությունների համար հետևյալ դրույթները

1. Հայաստանի մայրաքաղաքի ընտրազանգվածը, որը գերազանցում է երկրի բոլոր մյուս մարզերի ընտրողների քանակը միասին (փաստացի երկրում գտնվողներին նկատի ունեմ), իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացից, գրավել է մերժողական դիրք, հրաժարվում է քաղաքական մասնակցությունից, այն, ինչ քաղաքագիտության մեջ անվանում են աբսենտիզմ: Դեմոկրատացման առաջին անցանկալի հետևանքը:

2. Ներկա արդյունքներով, եթե հաջողվի ընտրել քաղաքապետ, կստացվի, որ նորընտիրը ունի քաղաքային ընտրողների հազիվ տասը տոկոսի քվեն, եթե մասնակցել է մոտ մեկ-երրորդը, մասնակիցներից էլ ձեռք է բերվել ամենաշատը 24%: Ստացվում է մեկ երրորդի մեկ երրորդը, որն արդեն լեգիտիմության խնդիր է առաջացնում:

3. Արմատապես սխալ է և աննպատակահարմար քաղաքային իշխանության նման ընտրությունը, այն ժամանակի և ռեսուրսների անտեղի վատնում է, անթույլատրելի՝ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար: Մենք ականատես եղանք ևս մեկ անգամ, որ ավագանու և ընդհանրապես համայնքային ընտրությունները համամասնական կուսակցական համակարգով չեն նպաստում կառավարման արդյունավետությանը և քաղաքական կայունությանը:

4. Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրության օրենքը երբ նայում ենք, պարզվում է, որ առնվազն երեք-չորս ամիս ստվերային բանակցություններ են լինելու:

5. Եթե իշխող ուժը և իշխանամետ «Հանրապետություն» կուսակցությունը մտնում են կոալիցիայի մեջ (24+8), ստացվում է 32 մանդատ, որն անբավարար է 65-հոգանոց ավագանիում, բայց մեկ-երկու մարդ ներգրավել կոալիցիայում մյուս խմբակցություններից՝ հնարավոր է: Այս առումով, դեռ վաղ է ՔՊ-ի պարտության մասին խոսելը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ