«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Փորձեք հայ մնալ, պահել հայրենիքը, ո՛չ թե ստատուսներով, այլ` գործով, նաև հանգստով

Փորձեք հայ մնալ, պահել հայրենիքը, ո՛չ թե ստատուսներով, այլ` գործով, նաև հանգստով
02.07.2023 | 20:14

Հայրենասիրություն:

Հայրենիք:

Պատմական հայրենիք:

Այս ամենի մասին խոսում, ակտիվ ստատուսներ եք գրում ու ձեր ամառային հանգիստը վայելելու համար մեկնում Անթալիա, Քոբուլեթի, Բաթումի կամ էլ Եգիպտոս։

Շատերն անգամ մեր Հայրենիքի բուժիչ հանքային ջրերի ու մաքուր օդի օգտակարության մասին չգիտեն, շատերը չեն եղել Ջերմուկում, Դիլիջանում, Արզնիում, Հանքավանում, Ստեփանավանում, բայց անգիր գիտեն Քոբուլեթին ու Անթալիան։

Սփյուռքից մեր հայրենակիցները գալիս են ու ոչ թե Վրաստան են գնում, այլ սեփական երկիրն են վայելում, իսկ մե՞նք, ի՞նչ ենք անում մենք։

Դուխով կեպկա հագնող, Նիկոլ ընտրող, ինչու՞ չես գնում Ջերմուկ, վախենու՞մ ես 5 կմ-ի վրա դիրքերի ազերուց:

Հագի՛ր դուխով կեպկադ ու վայելիր մեր դրախտային Ջերմուկը քո Նիկոլի հետ։

Ժողովու՛րդ, ինքներդ ձեզ հարցեր չունե՞ք, ինչու՞ եք էդքան օտարամոլ ու հայատյաց դարձել։

Երբեմն արդարանում են, թե Հայաստանում հանգիստը թանկ է:

Իսկ Վրաստանում թուրքերին գումար տալը էժա՞ն է: «Բայրաքթարի» փող եք հասցնում, որ ամեն օր մենք նոր զոհեր ունենանք։

Մեր սեփական դրախտավայրը շենացնենք, հենց Ջերմուկ գնանք հանգստանալու, որպեսզի 5 կմ այն կողմ գտնվող թշնամին տեսնի, որ չենք վախենում, ոչ թե փախեք Քոբուլեթի, հետո էլ երգեք` «Տեսնեմ Ջերմուկն ու նոր մեռնեմ»։

Փորձեք հայ մնալ, պահել հայրենիքը, ո՛չ թե ստատուսներով, այլ` գործով, նաև հանգստով։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ