Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Անգամ ճակատամարտի օրերին եղել են թուրքերին չդիմադրելու թեզի ջատագովներ

Անգամ ճակատամարտի օրերին եղել են թուրքերին չդիմադրելու թեզի ջատագովներ
28.05.2023 | 22:04

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել մի քանի հայ տղամարդու որոշմամբ, Բաշ Ապարանի ճակատը հաշված ընդանուր մարտիկների թիվը եղել է մինչև 10 հազար։ Մասնակից հիմնական զորամիավորումները եղել են նախկին ռուսական կայսերական բանակի մնացորդները։ Անգամ ճակատամարտի օրերին եղել են թուրքերին չդիմադրելու թեզի ջատագովներ։ Իսկ հայ ժողովուրդը, որպես հավաքական ընդհանրություն, կրկին զբաղված էր իր առօրյա մանր կենցաղային հարցերով։

Ցավոք, Սարդարապատը չի եղել համազգային դիմադրության դրսևորում, ինչպես հրամցվում է մինչ օրս։

Ու միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ ժողովուրդ կոչվածն իմանար իրականությունը, իմանար, որ իր կյանքը, պատիվն ու արժանապատվությունը փրկել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ որոշում կայացնելով ու կոնկրետ քայլեր անելով, իսկ ինքն այդ ժամանակ խանութ էր գնում, քուչում լռվում, համաշխարհային քաղաքականությունից խոսում, երբեմն էլ ընթացող ճակատամարտը վարողների աշխատավարձը կամ գույքը քննարկում։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ