«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ

ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ
22.11.2011 | 00:00

Առաջիկա նվագահանդեսում անսամբլը կվերականգնի իր նախկին համերգային ձևաչափը, այսինքն, համերգի ծրագիրը բաղկացած կլինի ոչ միայն հայ, այլև արևմտաեվրոպացի կոմպոզիտորների գործերից։ Կկատարվեն «Վարանիմ ի մեղաց» տաղը, Կոմիտասի «Գիշերերգը»` Գյոթեի խոսքերով, «Ախ, մարալ ջան», «Էրվում եմ» և այլ երգեր։ Կհնչեն նաև Լեոպոլդ 1-ին կայսեր (1640-1705) «Փրկիչ» օրատորիայից Մարիամ Աստվածածնի ողբը, անգլիացի անհայտ հեղինակի «ՈՒռենու երգը» (Դեզդեմոնայի երգը Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունից) և այլն։
Երկերի զգալի մասը կհնչի առաջին անգամ։ Այդ թվում նաև` անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժշտի «Երկու ռուբայիները»` Հաֆեզի խոսքերով։
Երկացանկում ընդգրկված տարբեր դարերի, ոճերի գործերն իրենց բովանդակությամբ ու խորհրդով միանգամայն համահունչ են նաև մեր ժամանակներին։ Ահավասիկ, Ֆելիքս Մենդելսոնի «Լսի՛ր, Տե՛ր» աղոթքը. «Լսի՛ր մեզ, Տե՛ր, ու մի՛ ուշացրու, հավաքի՛ր քո սփռված ժողովրդին քո հարկի տակ։ Տե՛ր, ազատի՛ր մեզ մեր հին վշտերից, մի՛ ուշացրու»։
Համերգի ընթացքում ստեղծագործությունների մեկնաբանությամբ հանդես կգա Դանիել Երաժիշտը։
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 19-ին, Կամերային երաժշտության տանը։

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ