Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 
  • Սկանդալ ֆիլհարմոնիկ նվագախմբի  փորձի ժամանակ

    Սկանդալ ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձի ժամանակ

    30.04.2013| 10:59
    Ապրիլի 30-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հայրենիք» խորագրով համերգի շրջանակներում կներկայացնի հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները։ Կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը։
  • Զարմանալի՛  ժողովուրդ ենք

    Զարմանալի՛ ժողովուրդ ենք

    30.04.2013| 10:54
    Կտակարարությունը մեր ժողովրդի բազմադարյա բարեգործության մշակույթի դրսևորումներից է: Հայ կտակարարները զուրկ էին պետականությունից և, այլ պետությունների օրենքներին ապավինելով, վերջին կամքով իրենց վաստակը կտակում էին ազգին: Իրենք զրկվել էին պատմական հայրենիքից, զրկվել հողից ու տնից, կոտորածների, ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվել, բայց այլ երկրներում դառնալով հողի ու տան տեր` դրանք էին ազգին կտակում: Իրենց բնօրրանում զուրկ մարդկային տարրական իրավունքներից` այլ երկրներում դառնում էին պետական, տնտեսական, մշակութային ականավոր գործիչներ, բայց երբեք չմոռանալով ազգային պատկանելությունը, ինքնությունը:
  • Քոչարին` ամբողջ աշխարհում

    Քոչարին` ամբողջ աշխարհում

    29.04.2013| 20:26
    Այսօր Պարի միջազգային օրն է: Կարճատև այցով Հայաստանում է Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը:
  • Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում

    Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում

    29.04.2013| 18:18
    «Տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն: Բոլոր համույթները վերանում են: Մնացել է տասը լավագույն պարային խումբ: Չի գործում որևէ մշակութային օջախ: Բռնազավթում է մշակույթի այս ճյուղը: Ո՞ւմ ձեռնտու չէ այս խմբերի գոյատևումը, հայկական ավանդական պարերը`դժվարանում եմ ասել: Մի՞թե սա ազգային անվտանգության հարց չէ, իսկ ո՞ւմ հարցն է. ո՞վ է կանգնած այդ պատվերի հետևում»,-այսպիսի հարցադրումներ արեց այսօր «Կարին» երգի-պարի ազգային համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
  • «Ինչո՞ւ պիտի հայ տղամարդը հագնի տրիկո, եթե նա ունի իր ավանդական ազնվական տարազը»

    «Ինչո՞ւ պիտի հայ տղամարդը հագնի տրիկո, եթե նա ունի իր ավանդական ազնվական տարազը»

    29.04.2013| 17:29
    Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Հենարան»-ակումբում հյուրընկալվել էին «Կարին» պարի և երգի ազգայի համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ և սպորտային, լատինոամերիկյան պարուսույց Արմեն ՄԿՐՏՉՅԱՆԸ:
  • Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին

    Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին

    28.04.2013| 14:07
    Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
  • Հայ ժողովրդի հինավուրց պարերը

    Հայ ժողովրդի հինավուրց պարերը

    27.04.2013| 20:29
    Մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 29-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում տեղի կունենա Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Նույն օրը կցուցադրվեն նաև «Բերդ» պարային անսամբլի երկու նոր բեմականացումները:
  • Սևծովյան մետաքսի ճանապարհն ու հայկական հուշարձանները

    Սևծովյան մետաքսի ճանապարհն ու հայկական հուշարձանները

    26.04.2013| 13:30
    ՀՀ մշակույթի նախարարության և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության (ԱՄԱՓ) միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու մասին» համաձայնագիր, ըստ որի` ԱՄԱՓ-ը պատրաստելու է վահանակներ և մոբիլային ապլիկացիաներ հուշարձանների տարածքներում տեղադրելու նպատակով:
  • «Հայաստանը երբեք էլ չի դատարկվի. մեկը կգնա, մյուսը կգա»

    «Հայաստանը երբեք էլ չի դատարկվի. մեկը կգնա, մյուսը կգա»

    26.04.2013| 12:52
    Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե լապտերներն արտասվում են... Ռեժիսոր, մնջկատակ ՀԱՅԿ ԶՈՐԻԿՅԱՆԻ «Պահպանե՛ք միմյանց, մարդի՛կ» մենաներկայացումը նվիրված է մեծանուն մնջկատակ, պոետ և ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին:
  • Հին օրերի Երևանս

    Հին օրերի Երևանս

    26.04.2013| 12:44
    Իմ պատանեկության օրերի Երևանը առանձնահատուկ ջերմ էր ու հարազատ: Այդ այն ժամանակ էր, երբ տրամվայներն ամբողջովին փայտաշեն էին, ծանրամարմին, դանդաղաշարժ ու աղմկոտ: Նրանք վեհաշուք, երկաթյա անիվներից արձակվող առանձնահատուկ զնգրտոցով և դղրդոցով վեր ու վար էին անում Մաշտոցի (այն տարիներին` Լենինի) պողոտայով, այժմյան Փարիզյան հրապարակից թեքվում էին դեպի մարշալ Բաղրամյանի պողոտա, կամ ուղիղ վեր էին բարձրանում մինչև կինո «Նաիրի», որտեղ և նրանց վերջին կանգառն էր: Քաղաքում կանգառներին մոտենալուն պես տրամվայ վարողները, որոնք հիմնականում կանայք էին, տրամվայի զրնգուն զանգ էին միացնում, քաղաքացիներին ավետելով, որ պատրաստվեն նստելու: