25.09.2013|
12:51
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն անցկացվում էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։