27.10.2013|
16:45
Հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային շրջանում գործող շուրջ 70 գրախանութներից այսօր պահպանվել են 1-2-ը: Մայրաքաղաքի խոշոր գրախանութները երկուսն են` «Բուկինիստն» ու «Նոյան տապանը»: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում սկսել են բացվել նորերը` «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նաիրի» գրատունը, ՆՓԱԿ-ի գրախանութը, «Էդիթ Պրինտը», «Նոր գիրքը» և այլն: Գրախանութներ են ստեղծվել գրադարաններում: