Կյանքը մարդուն լքում է, բայց նրա առաքինի և բարի գործերի փառքը հիշվում է հավերժ։
Այդպիսին էր ցեղաճանաչ և անանձնյա Արցախ Բունիաթյան ընկերս` մեծագույն հայը։
Նա զոհաբերվեց և տառապեց բավականության լուսափայլ ժպիտը երեսին:
Մոռացավ ընտանիքը, իրեն` հանուն իր ժողովրդի ազատության և բարօր կյանքի. նա ազատ էր դաժան կրքերի ազդեցությունից, զերծ` հասարակական կարծիքի լծից։
Հարստությունը, նյութականը քիչ էր շահագրգռում նրան։
Ամեն բանի մեջ աշխատում էր նրա պայծառ կողմը տեսնել։
Անարդարությունները տեսնում էր արդարության վերափոխման հույսով։
Խավարի մեջ լույս տեսնելը բացառիկ անհատների է շնորհված ի վերուստ։
Արցախը լուսակիր էր իր էությամբ։
18 հուլիսի 2023 թ.
ԱԹԱՆԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ