Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 26
Սովորեք առօրյա կյանքի փոքր խնդիրների մեջ ուշացնել ձեր գործը, մինչև ստանաք Իմ առաջնորդությունը:
Ծանրակշիռ կյանքը շատերին է պակասում: Քանի որ ծանրակշիռ որոշումներ ու ծրագրեր կազմելիս թեպետ փնտրում են Իմ օգնությունը, սակայն փոքրիկ խնդիրների մեջ առաջ են գնում առանց Ինձ:
Փոքրիկ բաների մեջ ցույց տված ձեր վերաբերմունքի համեմատ` ձեր շրջապատի մարդիկ համակրում են ձեզ կամ` հակառակվում: