Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը-3

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը-3
24.05.2024 | 16:01

(սկիզբը՝ այստեղ)

«Ադրբեջանի տարածքում կան Իսրայելի որոշակի ռազմական օբյեկտներ։ Հենց սկսվել են ուղղաթիռի որոնումները, Իսրայելից Բաքու է մեկնել և հետո հետ վերադարձել ԱՄՆ ՌՕՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ ակնհայտ է, որ ինչ-որ բան կամ ինչ- որ մեկին վերցնելու համար». այս տեղեկությունը դեռ մայիսի 20- ին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հաջորդ օրը, հյուրընկալվելով Սթիվ Դուդնիկին, հայտնել է մոսկվաբնակ մեր հայրենակից, հայտնի քաղաքագետ Կարինե Գևորգյանը: Դեպքի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները նա մայիսի 22- ին հրապարակել է Տելեգրամ ալիքի իր միկրոբլոգում:

Հետքե՞րն են վերացրել երևի… Կարծում ենք ոչ, որովհետև թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետախուզական ծառայությունները հնարավորություն չունեին ու չունեն մտնելու Ադրբեջանի, ավելի ճիշտ, բռնազավթված Արցախի տարածքում գտնվող Իսրայելի ռազմական օբյեկտներ ու տեսնելու, թե այնտեղ ինչ կա (նկատի ունենք ՌԷՊ միջոցը կամ հեռահար գործողության լազերային զենքը, որով կարող էր կործանվել նախագահական ուղղաթիռը):

Այդ դեպքում ինչո՞ւ է ուղղաթիռի կործանումից շատ կարճ ժամանակ հետո Իսրայելից Ադրբեջան թռել և ապա հետ վերադարձել ԱՄՆ- ի ՌՕՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռը, եթե ոչ ավելի վաղ Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտներ տեղափոխված ՌԷՊ գերարդիական միջոցը կամ ամերիկյան, բրիտանական արտադրության հեռահար գործողության լազերային զենքն Իսրայել վերադարձնելու համար… Չէ՞ որ դա այն զենքը չէ, որ Ադրբեջանում կամ այնտեղի իրենց ռազմական օբյեկտում թողնեին, այսինքն, ինչպես կարող ենք ենթադրել, բերել, օգտագործել են, հետո հետ տարել, հնարավոր է, տվյալ միջոցն ուղղաթիռի դեմ օգտագործած մասնագետների հետ միասին:

Վերը շարադրվածից հետևում է նաև, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հնարավոր է, իմացել է, թե մինչև ուղղաթիռի աղետն Իսրայելից ինչ է բերվել Ադրբեջան, Ադրբեջանի կողմից փաստացի տիրապետվող ԱՀ տարածքում որոշակի ուր տարվել և Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո վերադարձվել Իսրայել: Ծայրահեղ դեպքում, այսինքն՝ խստագույն գաղտնապահության, գերգաղտնի գործուղության անցկացման, Իսրայելի կողմից իրեն չվստահելու պարագայում Բաքուն կարող էր չիմանալ, թե X բեռն իրենից ինչ է ներկայացնում, սակայն իր և Արցախի բռնազավթած տարածքում տվյալ բեռի՝ երկու ուղղությամբ ողջ տեղաշարժի մասին չէր կարող չիմանալ:

Հետաքրքիր է, թե ինչ է պատասխանելու Բաքուն՝ Իրանի կեղծ բարեկամը, երբ վերջինիս հատուկ ծառայություններից հարցում կստացվի տվյալ բեռի ողջ տեղաշարժի և ինչ լինելու մասին:

Տեղեկանք. ոչ միայն ԱՄՆ- ը, Մեծ Բրիտանիան նույնպես ունի հեռահար գործողության լազերային զենք (DragonFire), որն այս տարեսկզբին հաջողությամբ փորձարկել է : DragonFire-ի գործողության հեռահարությունը գաղտնի է, հայտնի է միայն, որ այն հեռահար գործողության է: Մեծ Բրիտանիայի ՊՆ- ում նշել են միայն, որ համալիրն իրենից ներկայացնում է թիրախների խոցման միջոց, որն ուղիղ տեսանելիության սահմաններում կարող է հարված հասցնել «ցանկացած տեսանելի թիրախին»: Խոսքն, անշուշտ, ոչ թե աչքով, այլ ռադարների կողմից տեսանելի թիրախների մասին է:

«Մայիսի 19-ին Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջանի հետ սահման՝ ամբարտակի բացման համար,- ասել է Կարինե Գևորգյանը:- Ի սկզբանե այդ օրը նա պետք է լիներ Հայաստանում և ավտոմոբիլային ճանապարհ բացեր Հյուսիս- հարավ նախագծի շրջանակներում ։ Եվ վերջին պահին Ռայիսիի այցը Հայաստան չեղարկվել է, ինչի մասին պաշտոնապես հայտնել են հայկական իշխանությունները»:

Ահա «Ում և ինչու կարող էր ձեռնտու լինել Իրանի նախագահի մահը» վերտառության ներքո տիկին Գևորգյանի ուշագրավ հայտարարություններից ևս մի քանիսը.

«- Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո որոշակի ստվեր է ընկնում Ադրբեջանի ղեկավարության վրա, որովհետև հենց նրանց հորդորով չեղարկվեց Ռաիսիի այցը Հայաստան:

– Ռուս մասնագետները խոսում են այն մասին, որ ընկած ուղղաթիռի պոչը «վեր է ցցված», և դա նշանակում է, որ այն «քթով է կպել», այսինքն՝ շատ յուրահատուկ ձևով է վթարի ենթարկվել: Նրանք պնդում են, որ ուղղաթիռի կործանման վրա ազդել են արտաքին գործոնները։

– ԱՄՆ վարչակազմին Իրանի նախագահի մահվան հետ կապված այս իրավիճակը ձեռնտու չէր։ Դա կարող է ձեռնտու լինել արևմտյան աշխարհի այն ներկայացուցիչներին, ովքեր փորձում են որսալ Մերձավոր և Միջին Արևելքի գործընթացների վրա ազդելու նախաձեռնությունը»։

Տիկին Գևորգյանն ավելի հավանական է համարում կատարվածում ոչ թե ԱՄՆ- ի, այլ Իսրայելի և Մեծ Բրիտանիայի անմիջական ներգրավվածությունը:

Հավելենք, որ թուրք քաղաքական գործիչներից մեկը, «РИА Новости»- ի տեղեկացմամբ, նույնպես չի բացառել, որ Ռայիսին զոհվել է դիվերսիայի հետևանքով: Թուրքիայի «Vatan» («Հայրենիք») ձախակողմյան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել չզարմանալ, եթե ավիավթարը, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահը և արտգործնախարարը, դիվերսիա լինի, նրա խոսքով՝ Թեհրանը «նման սպանությունների» թիրախ է»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ