«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Իրենք «դուխով» են, երբ շատվոր են

Իրենք «դուխով» են, երբ շատվոր են
29.07.2023 | 10:05

Եթե Հայաստանում ինչ-որ մեկը վստահություն ունի, թե մի օր էլ իր վրա ոհմակի պես չեն հարձակվելու ու սպանեն, ինչպես արեցին փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ, ուրեմն, իմացեք՝ նիկոլականները շակալների ոհմակ են, իրենք «դուխով» են, երբ շատվոր են կամ էլ պաշտպանվում են ոստիկաններով ու ախռաննիկներով: Իրենք խփում են թիկունքից, իրենք ոստիկանների միջոցով են հաշվեհարդար տեսնում: Իրենք մենակ նույնիսկ իրենց կնոջ ծոցը չեն մտնում, որովհետև վախկոտ են: Իսկ վախկոտն ամենազազրելի էակն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ