ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Սրանք ո՜նց թևաթափ արին էս ժողովրդին»

«Սրանք ո՜նց թևաթափ արին էս ժողովրդին»
06.12.2022 | 07:24

Այս տարվա փետրվարին, հիմա էլ այս դեկտեմբերին եմ հարցնում՝ ի՛նչ եմ անելու, էս անտեր ցուրտն էլ մյուս կողմից է վրա տվել: Ազգի վիճակը և այս ցուրտը համահունչ են: Գրել եմ.


Ես նախանձում եմ հոսող ջրին.
Ինքն իրեն մաքրում և մաքրվում է:
Օրհնաբանենք այս օրենքը հին
Եվ ապրենք, քանի դեռ ապրվում է:


Հիմա էլ ասում եմ՝ եթե ապրվի, կապրենք: Այս դժոխքում էլ կապրենք: Բայց թե խնդիրը մեր ապրելը չէ, վաղն ի՛նչ է լինելու, սա է խնդիրը, մենք այսօր ի՛նչ ենք անում վաղվա համար: Ասենք, հաց ստացանք, կարագով, կաթի փոշով օգնեցին, հետո՞: Արտադրություն պիտի լինի: Որպեսզի երկիրն ապրի, ազգն ապրի: Մենք ունեինք… չլսեցին, փակեցին: Ճակատագրական սխալներ թույլ տվին…


Չեմ հաշտվում մեկ ուրիշ բանի հետ էլ՝ մեր բարձունքներն ինչու՞ թուրքի ձեռին լինեն: Երկիրը, վերջապես, հետևակն է գրավում: Էդ սարերիդ գլխին որ նստես, թշնամին չի կարող մոտենալ: Քո գագաթին նստած՝ քո գյուղերն ու քաղաքները ավերում են: Մեր սարերը, մեր լեռները, մեր գագաթները պիտի մեզ պաշտպանեն: Մեր լեռներն են մեր ամենամեծ հարստությունը: Գալու են բախվեն էդ քարին:
Մենք չկարողացանք պաշտպանել մեր սարերը, իրենք են մեզ պաշտպանում: Երեք գագաթ էր գրավել Նժդեհը և էդ երեք գագաթով երեք բանակ ջախջախեց:


…Սրանք (իշխանությունները. Ս. Բ.) ո՜նց թևաթափ արին էս ժողովրդին: Էս անկախությունից, էս ազատությունից, էս դեմոկրատիա կոչվածից գողերը, ավազակներն առավել են օգտվում: Ի՛նչ է լինելու հետո…
Ղարաբաղն էլ կտան, միայն թե իշխեն:


(1993 թիվ, Համո Սահյանի վերջին ցավագին մտորումներից)
Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15467

Մեկնաբանություններ