ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երևանում երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը

Երևանում երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը
27.09.2013 | 11:31

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը (Ռուսաստան/Ֆրանսիա)։ Ծրագրում՝ Ռ. Շտրաուս, Ի. Ստրավինսկի։ Համերգը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջագզային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Ալեքսեյ Օգրինչուկը մեր ժամանակների լավագույն հոբոյահարներից է: Գնեսինների անվ. երաժշտական ուսումնարանի և Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտը (ուսանել է Մորիս Բուրգի, Տիս Ժակի, Ժան-Լուի Կապեզալիի հետ) իր մեջ է համատեղում կատարյալ տեխնիկան վարպետությունն ու քնարականությունը: Ալեքսեյ Օգրենչուկը 13 տարեկանում արդեն հասցրել էր ելույթներ ունենալ ողջ Ռուսաստանում, Եվրոպայում և Ճապոնիայում: Նա մի շարք միաջազգային մրցույթների մրցանակակիր է, որոնց թվում է Ջենովայի հեղինակավոր CIEM միջազգային մրցույթը, որին նա մասնակցեց 19 տարեկանում: Նա արժանացել է նաև Եվրոպական «Յուվենտուս» մրցանակին 1999թ-ին, Ֆրանսիայի Victoires dela Musique Classique-ի երկու մրցանակին 2002թ-ին, Ռուսաստանի «Տրիումֆ» մրցանակին 2005թ-ին և հաղթել է Borletti Buitini Trust Award-ը 2007թ-ին: Նա հեղինակավոր Rising Stars-ի և BBC New Generation Artists Programmes-ի մասնակից է եղել:

2005թ-ից Ալեքսեյ Օգրինչուկը Ամստերդամի Կոնցերտգեբաուի թագավորական նվագախմբի մենակատար է՝ Մարիս Յանսոնսի ղեկավարությամբ: Մինչ այդ նա Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն էր՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, ինչը նա ստանձնել է 20 տարեկան հասակում:

Խարիզմատիկ և տեխնիկապես փայլուն մենակատարը համերգներ է ունեցել այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Գենադի Ռոժդեստվենսկին, Սեյջի Օզավան, Ֆաբիո Լուիզին, Կենթ Նագանոն, Միշել Պլասոնը, սըր Էնդրյու Դեվիսը, Ռոման Քոֆմանը, Դանիել Հարդինգը, Ջիրի Բելոհլավեկը, Ստեֆան Դենևը, Լոտար Զագրոզեկը, Յապ վան Զվեդենը, Ջոն Նեսչլինգը, Անդրիս Նելսոնը, Սուսաննա Մալկին, Վալտեր Վելլերը, Իոն Մարինը, Պոլ Գուդվինը, Լու Ցզյան, Ջանանդրեա Նոսեդան, Հուբերտ Սուդանը, Մարտին Բրաբինսը, Թոմաս Սանդերլինգը, Կիս Բեյքլսը, Էնրիքե Մասոլան։ Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, Բոլշոյ և Մարինյան թատրոնները, Santa Cecilia ազգային ակադեմիան, BBC-ի բոլոր նվագախմբերը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Բեռլինի Kontzerthausorchester-ը, Բուդապեշտի փառատոնի նվագաղումբը, Շոտլանդիայի ազգային թագավորական նվագախումբը, Սան Պաուլոյի Estado սիմֆոնիկ նվագաղումբը, Բելգիայի ազգային նվագախումբը, Վարշավայի սիմֆոնիկը, Մոսկվայի Virtuosi-ն, Ամստերդամի սիմֆոնիկը և այլն:

2011թ-ի սեպտեմբերից Ալեքսեյ Օգրինչուկը Ջենովայի Haute Ecole de Musique-ում հոբոյի պրոֆեսորի կոչում է ստացել: Նա նաև հրավիրվել է դասավանդելու Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում 2001թ-ից, Սան Սեբաստիանի Musikene-ում 2009թ-ից և Հաագայի թագավորական կոնսերվատորիայում 2010թ-ից: Նա վարպետության դասեր է տալիս Pablo Casals կամերային երաժշտության ակադեմիայում, Mahler ակադեմիայում, Villecroze-ի երաժշտական ակադեմիայում:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ