ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Ֆոլկլորի համար չկա սահման…»

«Ֆոլկլորի համար չկա սահման…»
07.09.2013 | 10:59

«Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 7-12-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոն: Մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից, նաև ՝ Չեխիայից, Իտալիայից, Լիտվայից:

Ֆոլկլորային փառատոնն ուղղված է տարածաշրջանի ճանաչմանն ու զարգացմանը, խաղաղության պահպանմանը, նպատակ ունի մշակութային երկխոսությունների միջոցով` աշխարհին ճանաչելի դարձնել հայ ժողովրդական ավանդական կատարողական արվեստը:

Փառատոնն անց է կացվում «Գյումրին 2013թ. համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումների շրջանակում:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ