ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Hollywood Non-Stop»-ը ` Երևանում

«Hollywood Non-Stop»-ը ` Երևանում
13.05.2013 | 16:28

Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 16-ին և 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը: Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիներ: Կհնչեն «Գլադիատոր», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ կինոնկարների սաունդթրեքները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից: Նշենք, որ այս տարի ՀՊԵՆ-ն հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ հանդես է եկել հանրապետության մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում:

Այսօր մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատասխանելով մեր` «Ի՞նչ արձագանք ենգտել համերգները մարզերում և ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվել» հարցերին` ասաց, որ եղանակային պայմաններից ելնելով` չեն հասցրել մեծ թվով համերգներ տալ: «Ընդունելությունը ոգևորիչ էր, դահլիճը` լեփ-լեցուն, իսկ հոտնկայս ընդունելությունը համերգի ավարտին, խոսում էր ամեն ինչի մասին»,- ասաց նա:
Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե, առհասարակ, կազմակերպվո՞ւմ են մարզերում դասական համերգներ, Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կարող ենք խոսել երևանյան լեցուն ու խիտ մշակութային կյանքի մասին: «Իսկ մարզերում մեր առաքելություններից մեկն այն է, որ կարողանանք (խորհրդային բառ պետք է ասեմ) պրոպագանդել դասական երաժշտությունը»,- ասաց նա:
Հավելենք, որ «Hollywood Non-Stop» ծրագրի գործընկերն է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հովանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ծրագիրը նպատակ ունի մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդելու դեպի դասական երաժշտություն։


Արմինե ՍԱՐԳԱՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ