Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Լավագույն օրինակներ են «Հին օրերի երգը», «Եռանկյունին»

Լավագույն օրինակներ են «Հին օրերի երգը», «Եռանկյունին»
08.05.2013 | 12:54

Արշակ Զաքարյանի «Կինը» հեղինակային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Ռեժիսորը ֆիլմում օգտագործել է զոհված ազատամարտիկների իրական իրերը, պապիկների դերերը մարմնավորել են իրական Արցախյան պատերազմի մասնակիցներ: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է փորձառու դերասանուհի Զարա Հակոբյանը, ում հարազատ եղբայրը նույնպես թաղված է Եռաբլուրի պանթեոնում:


-Շուշիի ազատագրումը համարվում է Արցախյան պատերազմի ամենակարևոր ձեռքբերումը` հաղթանակի հիմնաքարը: Լավ թե վատ, գրականություն ստեղծվել է այս թեմայով: Կինոլեզվով որևէ կերպ արտահայտվե ՞ լ է մեր այս հաղթանակը:
-Իմ կարծիքով` ոչ մի կերպ չի արտահայտվել: ՈՒ երևի, փառք Աստծո, որ էդպես է:
-Ազատամարտի, բանակի մասին ֆիլմեր կան, դուք նույնպես անդրադարձել եք այս թեմային:
-Շատ քիչ են և հիմնականում շատ սխալ ներկայացված: Մենք ուղղակի պարտավոր էինք աշխարհը ողողել իրականությունը պատկերող ֆիլմերով: Նայեք հրեաներին, հիմա նոր սերնդի մեծ մասը կարծում է, թե երկրորդ համաշխարհայինում կռվել են միայն ամերիկացիներն ու հրեական գաղտնի ջոկատները:
-Մեր ռեժիսորների` պատերազմի, բանակի մասին ֆիլմերը ոչ միայն դրսի, մեր հանդիսատեսին էլ չեն կարողանում «համոզել»: Կարծում եմ` համամիտ եք: Այս համատեքստում` ինչո՞վ է առանձնանում, ի՞նչ կարող է ասել «Կինը» ֆիլմը:
-Պատերազմի մասին ֆիլմն անպայման չի որ երեխաների լեզվով ասած` «կռիվ-կռիվ», «տուր ու դմփոց» լինի: Ես «Կինը» ֆիլմով փորձել եմ հենց դա անել: Պատերազմի հետևանքներն ավելի սարսափելի են, դրանց մասին նկարահանած ֆիլմն ավելի ազդեցիկ կարող է լինել: Լավագույն օրինակներ են` «Հին օրերի երգը», «Եռանկյունին»...
-Եվ մի վերջին հարց. մայիսյան հաղթանակների վերհուշը կարո՞ղ է փոքր ինչ ցրել հետընտրական տրամադրությունը:
-Իհարկե, տխուր վիճակ, ուրախանալու տրամադրություն չկա, բայց հուսով եմ մի քիչ կցրվի մռայլությունը: Իսկ նրանք, ովքեր այս օրերին ընտրակաշառք են վերցրել, կարող են այդ փողով երեխաներին կարուսել տանել:

Ճեպազրուցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսանյութ

Արշակ Զաքարյանի հեղինակային կարճամետրաժ կինոնկարը. «Կինը»
Դիտվել է՝ 1892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ