Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հայտարարվել է «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթ

Հայտարարվել է «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթ
06.05.2013 | 14:59

Ջազի սիրահարների կարող են տեսագրել կամ ձայնագրել իրենց ջազային կատարումը և ուղարկել armenianjazz.am կայքի էլեկտրոնային հասցեին: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, տեսանյութերն ու ձայնագրությունները կարող են լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` սիրողական:
Տեսագրություններն ու ձայնագրությունները կտեղադրվեն «Հայկական ջազ» նախագծի Youtube ալիքում և կայքում` բաց քվեարկության: Առավել շատ ձայներ ստացած մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին:
Մրցույթի կազմակերպիչներն են «Հայկական ջազ» նախագիծը և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ