ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վիրտուալ օգնություն գրավաճառներին

Վիրտուալ օգնություն գրավաճառներին
11.04.2013 | 17:54

Այսուհետ գիրք կարելի է գնել գրքի վիրտուալ տոնավաճառից, որտեղ տեղ է գտել գեղարվեստական և ուսումնական գրականության համակարգված ընտրանին: http://yeritasardakan.com/ կայքը ստեղծվել է մի շարք կազմակերպությունների միասնական աշխատանքի արդյունքում` որպես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գրքի տոնավաճառի այլկնտրանքային ձևաչափ:

Կայքում արդեն իսկ տեղադրվել են վաճառվող գրքերի մասին հարյուրավոր անվճար հայտարարություններ:
Հիշեցնենք, որ «Երիտասարդական» կայարանի գետնանցումի գրավաճառները տեղահանվել են, գրավաճառներին առաջարկվել է այլ տարածք` Մաշտոցի պուրակի կամ էլ այսպես կոչված, «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումը: Գրավաճառներն ընդվզում են այս որոշման դեմ, քանի որ տրամադրվող տարածքները հարմար չեն վաճառքի համար` փոքր են, կեղտոտ և բուհերից հեռու: Իսկ, այ գրահարտարակիչների համոզմամբ` գրքի բիզնեսի զարգացման խոչընդոտներից մեկը սև շուկան է, բնականաբար, գրքի տոնավաճառի փակումը նրանք համարում են դրական տեղաշարժ:
Հիմա էլ տոնավաճառը հայտնվել է վիրտուալ տարածքում, ինչը, իհարկե, չի փոխարինի ավանդական տոնավաճառին, բայց կօգնի գրավաճառներին իրացնելու ապրանքը:
Նախաձեռնության համահեղինակ «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի համահիմնադիր-տնօրեն Էդուարդ Լևանյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է կազմակերպվում գրքի վաճառքը:
«Ձեր ուզած գիրքը կարող եք փնտրել կայքում (որոնման համակարգը բավական զարգացած է), կապվել վաճառողի հետ պայմանավորել և ձեռք բերել այն»,- ասաց նա:
Հաջորդ հարցն է ծագում` օրինակա՞ն հիմունքներով է կազմակերպվում գործընթացը, որովհետև այսօր կարելի է, ասենք, անվճար բեռնել էլեկտրոնային գրքեր, բայց ոչ ոքի մտքով չի անցնում, որ դրանց մեծ մասն անօրինական է, պարզապես տեղադրում են գովազդելու, մասսայականացնելու համար:
«Չեմ կարծում, թե գիրք վաճառելն անօրինական է», ասաց զրուցակիցս, հստակեցնելով, որ իրենք վաճառքի գրծընթացին չեն հետևում, պարզապես ինֆորմացիոն միջնորդ են:
Հարցին` «ինչո՞ւ պետք է մեր քաղաքացիները գրախանութից չգնեն, այլ ոլորապտույտ ճանապարհներով ձեռք բերեն գիրքը, Էդուարդ Լևանյանը պատասխանեց հարցով. «Երբևէ գիրք ձեռք բերե՞լ եք տոնվաճառից և ինչո՞ւ»:
Որովհետև անցնում էի տարածքով և որովհետև էժան էր` ասացի:
«Նույն պատճառներով մարդիկ կարող են գիրք ընտրել կայքից և անմիջապես կապ հաստատել»,- պարզաբանեց Էդուարդ Լևանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ