ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին

Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին
04.04.2013 | 17:15

Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակութային հարցերով խմբի նիստը, որին մասնակցել են ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը:

Նիստի մասնակիցները կարևորել են «Գրական տապան» փառատոնի նշանակությունը տարածաշրջանի երկրների միջև մշակութային փոխճանաչման և մշակութային զբոսաշրջության խթանման տեսանկյունից:
Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաև Արենի գյուղում արդեն ավանդական դարձած գինու փառատոնը` նախորդ տարիների միջոցառումների մասին պատմող տեսանյութերով, և առաջարկել մասնակից երկրներին միանալ փառատոնին:
Արենիում գինու փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009-ին: Այս տարիներին այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:
Նշենք, որ հնագետները Արենի գյուղի քարայրում հայտնաբերել են գինու ամենահին հնձանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ