Մադրիդցի Խուստո Գալեգոն 53 տարի մայրաքաղաքի արվարձաններից մեկում միայնակ տաճար է կառուցում: Գալեգոն իր երազանքի իրականացումը սկսել է 1963-ից` չտիրապետելով շինարարական ու ճարտարապետական հմտությունների: Միակ շարժիչ ուժը եղել է անսահման հավատը:
Վերջերս հարցազրույցում նա ասել է, որ չի հասցնի տաճարն ավարտել մինչև մեռնելը՝ 90 տարեկան է ու վստահելի մեկին է փնտրում: