ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հինգ փաստ Քըրք Քրքորյանի կյանքից

Հինգ փաստ Քըրք Քրքորյանի կյանքից
18.06.2015 | 10:53

Հունիսի 16-ին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լոս Անջելեսում 98 տարեկանում կյանքից հեռացել է կինոարտադրության, ավիաուղիների և Լաս Վեգասի խաղատների շնորհիվ կարողություն կուտակած ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Նա կարող էր իրավամբ համարվել «աշխարհի ամենահետաքրքիր տղամարդը», գրում է Time թերթի կայքը և ներկայացնում հինգ հետաքրքիր փաստ նրա կյանքից:
Քրքորյանը 3 անգամ՝ տարբեր տարիների, կառուցել է «աշխարհի ամենամեծ հյուրանոց-խաղատունը»։ Երեք անգամ «Լաս Վեգասի հայրը» կառուցել և բացել է հյուրանոց-խաղատներ, որոնք համարվել են այդ ժամանակ աշխարհում ամենամեծը: Դրանք բոլորը եղել են Լաս Վեգասում՝ International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (Bally’s Las Vegas)՝ 1973 թվականին, և ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին: Տարբեր տարիների Քրքորյանին են պատկանել Վեգասի հայտնի սեփականությունները՝ Desert Inn-ը, Sands-ը և Flamingo-ն, հողատարածքը, որն այժմ զբաղեցնում է Caesars Palace-ը:
Նա դուրս է եկել դպրոցից ութերորդ դասարանում: Լրատվամիջոցներից խուսափող մեծահարուստը ծնվել է Կալիֆոռնիայում, աղքատ ամերիկահայ ընտանիքում և սկսել է թերթեր վաճառել և տարբեր աշխատանքներով զբաղվել 9 տարեկանից: Անկարգ աշակերտի համբավ ձեռք բերելուց հետո դուրս է եկել դպրոցից և սկսել «Rifle Right Kerkorian» մականունով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա անել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա առաքելությունների է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի համար, և 1950-1960-ականներին Լաս Վեգասում ձեռք է բերել խաղամոլի, իսկ ավելի ուշ՝ խոշոր գործարքներ կնքողի հեղինակություն:
Նա փորձել է գնել և վաճառել մի շարք ավտոարտադրող ընկերություններ, ավիաուղիներ և կինոստուդիաներ: «Գործարքներ անելն է, որ նրան ողջ է պահում»,- 2005 թվականին Քրքորյանի մասին ասել է ավտոարտադրության ոլորտի հանրահայտ մենեջեր Լի Յակոկան՝ Chrysler-ի ղեկավարությունը ստանձնելու անհաջող փորձից մեկ տասնամյակ անց: Քրքորյանը խոշոր ներդրումներ է արել Ford-ում և GM-ում, փորձել է գնել TWA-ն: Նրան է պատկանել Western Airlines-ը: Այս ընթացքում նա նաև ժամանակ է ունեցել խոշոր գործարար լինել նաև կինոարտադրության ոլորտում: Նա 3 անգամ գնել և վաճառել է MGM կինոստուդիան, փորձել է գնել Columbia Pictures-ը և գնել է United Artists-ը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, նա առանձնապես չէր հետաքրքրվում ֆիլմերով:
Նա ամսական 100000 դոլար է վճարել երեխայի համար՝ մեկ ամիս տևած ամուսնությունից հետո: 2010 թվականին Քրքորյանը համաձայնել է 100000 դոլար վճարել որպես ալիմենտ Կիրայի համար, որ այդ ժամանակ 12 տարեկան էր: Տեղեկությունների համաձայն՝ նա նաև 10 միլիոն դոլար է վճարել Կիրայի մորը՝ իրենից 48 տարի փոքր թենիսիստուհի Լիզա Բոնդերին՝ նախկինում չվճարված ալիմենտների համար: Քրքորյանը վճարել է գումարը, թեև ապացուցվել է, որ ինքը չէ Կիրայի կենսաբանական հայրը:
Նա չորս անգամ ավելի հարուստ է եղել, քան իր կյանքի վերջին օրերին: Քրքորյանն աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն է եղել՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ՝ զիջելով աշխարհի ամենատարեց միլիարդատեր 100 տարեկան Դևիդ Ռոքֆելլերին: 2008 թվականին Քրքորյանի կարողությունը 16 միլիարդ դոլար է եղել: Մինչ Քրքորյանը շռայլ գումարներ վատնող չի եղել (նա որոշ ժամանակ Ford Taurus էր վարում), նույնը չի կարելի ասել երիտասարդ Քրքորյանների մասին, գրում է ամերիկյան Time-ը։

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ