Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Երկխոսության հրավերը հրավիրատոմս գրելով չէ»

«Երկխոսության հրավերը հրավիրատոմս գրելով չէ»
17.02.2009 | 00:00

«ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)
-Վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկխոսության պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Ձեր դիտարկմամբ` ո՞վ պետք է առաջին քայլն անի։
-Նախ` պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում երկխոսություն ասելով։ Մենք կարծում ենք, որ երկխոսությունը պետք է լինի գործընթաց` և՛ սեղանի շուրջ հրապարակային բանավեճ, և՛ փակ դռների հետևում պայմանավորվածություններ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, այսինքն` համալիր երկխոսություն։ Եվ երկխոսության առաջարկությունն էլ չպետք է ամբիոնից հնչեցվի, ինչպես Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանն արեցին։ Նախ պետք է լինի հրավեր, բնականաբար, ոչ հրավիրատոմս գրելով։
-Այսպես թե այնպես, իշխանությունը երկխոսության հրավերի կոչ հնչեցրել է, բայց ընդդիմությունը չի արձագանքել։
-Բայց ո՞նց է հնչեցրել։ Հրավիրում են, թե` եկեք երկխոսենք։ Սա օդի մեջ կրակած միտք է, իսկ թե դրա տակ ինչ գործողություններ, մեխանիզմներ են դրված, տեսանելի չէ։ Այդպես չի լինում։ Երկխոսությունը ենթադրում է գործողությունների շարք, և նախաձեռնողն էլ պետք է իշխանությունը լինի։
-Իրական քայլեր չե՞ք տեսնում։
-Ո՛չ։ «Ժառանգությունը», ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, նախաձեռնեց երկխոսություն սկսելու գործընթաց` նամակներ հղեց և՛ իշխանության, և՛ արմատական ընդդիմության ներկայացուցիչներին (չնայած չեմ սիրում «արմատական ընդդիմություն» արտահայտությունը, քանի որ «արմատական» բառն ավելի շատ իշխանությանն եմ վերագրում, որի համեմատ էլ պետք է լինի արմատական ընդդիմություն)։ Հրավիրեց, տեղը, ժամն ասաց` եկեք, նստենք, խոսենք։
-Այս դեպքում էլ արձագանք չեղավ ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, չնայած նախաձեռնողը հենց խորհրդարանական ընդդիմությունն էր։ Ասել է` ընդդիմությունն ընդդիմադիրների կոչին էլ չարձագանքեց։ Ինչո՞ւ։
-Այն ժամանակ այդ առաջարկի առնչությամբ ընդդիմությունից հեռախոսազանգեր եղան, ուզում էի տեղեկանալ` ով է գալու, ինչ է լինելու։ Բնականաբար, մենք էլ այդ պահին չգիտեինք, թե ով կարձագանքի դրան։ Փաստն այն է, որ երկու կողմից էլ այդ հանդիպումը չկայացավ, ինչի գլխավոր պատճառը երկրում փոփոխություններ կատարելու քաղաքական կամքի բացակայությունն է։ Որպեսզի իշխանությունը պատրաստ լինի երկխոսության, պետք է իր կողմից թույլ տրված ինչ-ինչ սխալներ ընդունի, որի հիման վրա էլ ընդդիմությունը կգնա փոխհամաձայնության։ Սխալների առկայությունն ընդունելով էլ պետք է մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ջանքերով բացահայտումներ անի։ Ընդհանրապես, սխալների ընդունումը զինաթափում է մարդուն։
-Պարոն Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ «փոխադարձ համաներմամբ պետք է սթափվել պատրանքներից», այսինքն` երկկողմ «համաներո՞ւմ»։
-Այո՛։ Այդ փոխադարձ համաներման մթնոլորտը պետք է իշխանությունը ձևավորի, քանի որ նրա ձեռքում են բոլոր լծակները։ Առաջին քայլը պետք է անի իշխանությունը։

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 3039

Մեկնաբանություններ