Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ասում են...

Ասում են...
10.04.2009 | 00:00

...թե Հայ ազգային կոնգրեսի վերնախավն անհանգիստ է այն հանգամանքից, որ Երևանի ավագանու ընտրությունները որևէ հետաքրքրություն չեն առաջացնում արտաքին աշխարհում, ըստ այդմ կան նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ընտրություններին մասնակցելու առնչությամբ։ Սակայն ընդդիմության առաջնորդները փորձում են կողմնակիցներին հավաստիացնել, որ մայիսին իրավիճակը կտրուկ կփոխվի, երբ Արևմուտքը հասկանա, որ հայ-թուրքական հարաբերությունների որևէ կարգավորում չի լինելու ԱՄՆ-ի հովանու ներքո, և Հայաստանի իշխանություններն իրենց հերթական անգամ «քցել» են։ Կոնգրեսի առաջնորդների կարծիքով, դրանից հետո Արևմուտքին չի մնա այլ բան, քան ընդդիմությանը և իր առաջնորդին աջակցելը, Եվրախորհրդի հանդուրժողական տոնն էլ Հայաստանի իշխանությունների նկատմամբ կտրուկ կփոխվի։

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ