-
07.11.2023|
21:54
Բառերն էլի տափաստանի
գայլ են դարձել և
գիշեր ու ցերեկ պատառոտում են
դարերով խոցված
մեր չնաշխարհիկ Երկրի
կուրծքը...
-
04.11.2023|
22:15
Ես կամենում էի վերադառնալ
դատարկ քաղաքների հևքից`
դեպի ընծայաբերումը երկնքի...
-
01.11.2023|
23:07
Եվ ի՞նչ մնաց մեզ ապրելու,
ախր, վայ թե, բան չմնաց
(սոսկ շնչելը չեմ ակնարկում,
ողջ լինելը դեռ ապրել չի)...
-
30.10.2023|
22:11
Ինչ հրաշալի է կյանքը,
մեծագույն հաճույք է ուղղակի
խորը շնչել հատկապես սալյարկայով աշխատող
հսկա մեքենաների արտանետած մաքուր ցեո գազը...
-
28.10.2023|
21:29
Մեծ աշխարհ է,
միշտ կլինի ինչ-որ մեկը,
որ կնայի աչքերիդ մեջ
ու քեզ կասի սիրուն խոսքեր,
բայց կատարել չի հասցնի...
-
26.10.2023|
22:09
Ճանապարհները կեռմաններ չունեն,
փխրուն հողի մեջ ոտքեր կան ճաքած:
Ես չհասկացա՝ ծանոթ հնչյու՞ն եմ,
թե՞ ծիրանենի՝ հողի մեջ աճած...
-
23.10.2023|
22:12
Թավուտում գիշերը ծառ ընկավ:
Կայծա՞կն էր խփել,
արմա՞տն էր թույլ,
թե՞ պարզապես չէր կարող այլևս ապրել...
-
21.10.2023|
22:08
Ե՞րբ քարացա:
Երբ էլ լաց լինելը չօգնե՞ց,
թե՞ երբ աղի արտասուքը ներս հոսեց՝
դուրս ցայտելու փոխարեն...
-
19.10.2023|
22:56
Ծաղրածուն, ծաղրածուն,
հավի նման կչկչան,
կուտ է ուտում իր թառից,
բայց ձուն հեռվում է ածում...
-
17.10.2023|
22:32
Ինչքա՜ն աչքեր կան խուփ,
որ նայում են Աստծուն`
ինչքա՜ն աչքեր...