ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լրագրողների հայտարարությունը

Լրագրողների հայտարարությունը
30.07.2023 | 22:24

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ակնհայտորեն իշխանության կողմից կազմակերպված արշավն ու տեռորը «լրագրողական ոլորտի հասարակական կազմակերպության» համարում ունեցող որոշ խմբերի կարծիքով հետևանքն է ոչ թե իշխանությունների կողմից մամուլին ճնշելու և ազատ խոսքը լռեցնելու ակնհայտ նկրտումների, այլ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «վատ պահվածքի»։

Մասնավորապես արևմտյան դրամաշնորհներից սնվող «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երևանի մամուլի ակումբը, «Մեդիա նախաձեռնություննների կենտրոնը», «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ- Հայաստան» ՀԿ-ն, «Լրագրողների Ասպարեզ ակումբը», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Հանրային լրագրության ակումբը», «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը և «Ֆեմդիա» ՀԿ-ն հայտարարությամբ են հադես եկել, որտեղ քննադատել են Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած լրագրողներին ու նրանց պահվածքը։ Իսկ ի՞նչ են արել կամ ասել լրագրողները: նրանք պարզապես հարցեր են ուղղել, դիտարկումներ արել՝ երբեմն նաև մեջբերել հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողների հարցադրումները որոշ դրվագներով եղել են սուր, ինչը բնորոշ է մասնագիտությունը հարգող բոլոր լրագրողներին, իսկ Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի ֆոնին Հայաստանում ապրող ու իրավիճակի ծանրությունը նաև իրենց վրա զգացող լրագրողներին՝ առավել ևս, չէ՞ որ նրանք լրագրող լինելուց զատ նաև քաղաքացիներ են։

Փաստորեն այս ՀԿ-ների և Եվրոպայի հետ հարաբերությունները մինչ այժմ սահմանափակվել են միայն դրամաշնորհներ ստանալով, և վերջիններս անհաղորդ են մնացել իրավունքի և ժողովրդավարության եվրոպական ընկալումներին։ Մասնավորապես եվրոպական իրավական համակարգը սահմանել է, որ լրագրողների հարցադրումները՝ ուղղված պետական պաշտոնյաներին, կարող են լինել սուր, կարող են ցնցող ազդեցություն ունենալ, կարող են նաև լինել էմոցիոնալ, որովհետև լրագրողներին հուզող հարցերը հուզում են առաջին հերթին հենց հանրությանը և ուղղված են հանրային շահի պաշտպանությանը, իսկ պաշտոնյաները պետք է ավելի հանդուժող ու զուսպ լինեն, քանի որ նաև դա է նրանց զբաղեցրած պաշտոնի գինը։
Այս պարզ ճշմարտությունները վերը նշված ՀԿ-ներին, փաստորեն, խորթ են: Նրանք` ներկայանալով իբրև լրագրողական ոլորտի ՀԿ-ներ, իշխանություններին իրենց ծառայությունները մատուցելու առիթը բաց չեն թողնում, և ներկայացնում են ոչ թե լրագրողների, այլ օրվա իշխանությունների շահերը, ավելին՝ այս ՀԿ-ները նախաձեռնում են տարբեր օրենսդրական փոփոխություններ, որոնցով ԶԼՄ-ների համար նոր սահմանափակումներ են պատրաստվում սահմանել: Ներքոստորագրյալ լրագրողներս հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր տեսակետներն ու շահերը, և լիազորված չեն մեր անունից հայտարարություններ անել, օրենսդրական փոփոխություններին և ալ նախաձեռնությունների մասնակցություն ունենալ։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

1․ Կորյուն Սիմոնյան- «Հրապարակ» օրաթերթ
2․ Տաթև Այվազյան- Armday.am-ի խմբագիր
3․ Գագիկ Շամշյան- Shamshyan.acom
4․ Սևակ Հակոբյան- «Զարթոնք» թերթի խմբագիր
5․ Փայլակ Ֆահրադյան- Irakanum.am-ի խմբագիր
6․ Հռիփսիմե Ջեբեջյան- Aravot.am
7․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
8․ Անի Գևորգյան- Newday.am կայքի խմբագիր
9․ Աննա Պապիկյան- «Հրապարակ» օրաթերթ
10․ Մարգարիտա Դավթյան- Meganews.am-ի խմբագիր
11․ Աիդա Ստեփանյան- AntiFake.am
12․ Դավիթ Ֆիդանյան- AntiFake.am
13․ Աստղիկ Մաթևոսյան- AntiFake.am-ի խմբագիր
14․ Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր
15․ Լուսինե Շահվերդյան- «Հրապարակ» օրաթերթ

16․ Բորիս Մուրազի- Politik.am-ի խմբագիր

17․ Անժելա Թովմասյան- Hayeli.am-ի խմբագիր
18․ Քրիստինե Սահակյան- Oragir.news
19․ Ավետիս Բաբաջանյան- «Հրապարակ» օրաթերթ
20․ Նաիրա Փայտյան- Հայկական երկրորդ հեռուստաալիք

21․ Նարե Գնունի- Mediahub.am

22․ Սյուզի Բադոյան- լրագրող

23․ Անահիտ Ղազարենց-լրագրող

24․ Սոնա Ադամյան- «Հրապարարակ» օրաթերթ

25․ Տիգրան Քոչարյան- Ալֆանյուզ

26․ Գառնիկ Զաքարյան- Ալֆանյուզ

27․ Արփինե Բաղդասարյան- Ալֆանյուզ

28․ Գոհար Իսախանյան- Ալֆանյուզ

29․ Անյա Եսայան- Ալֆանյուզ

30․ Զառա Մարգարյան - hraparak.am-ի խմբագիր

31․ Սոսե Չանդոյան- Weeklynews.am

32․ Լիա Խոջոյան- Mediahub.am-ի խմբագիր

33․ Լիա Սարգսյան- Mediahub.am

34․ Նաիրա Վանյան- hraparak.am

35․ Հայկա Ալոյան- hraparak.am

36․ Կարինե Սահակյան- Meganews.am

37. Թամարա Ղազարյան- լրագրող

38․ Նաիրի Հոխիկյան- լրագրող

39․ Արմեն Դուլյան- լրագրող

40․ Հասմիկ Առաքելյան- Ալֆանյուզ

41․ Սյուզան Սիմոնյան- «Հրապարակ» օրաթերթ

42․ Մարիաննա Ղահրամանյան- «5-րդ ալիք»

43․ Նելլի Կարապետյան- լրագրող

44․ Վախթանգ Սիրադեղյան- հրապարակախոս

45․ Էդիկ Անդրեասյան- «Հրապարակ» օրաթերթ

46. Հայկ Գևորգյան- hraparak.am

47․ Տիրուհի Բայբուրդյան- լրագրող

48․ Աղասի Ենոքյան- քաղաքագետ

49․ Լիանա Մելոյան- Meganews.am

50․ Արմինե Օհանյան- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

51․ Գևորգ Էմին- Տերյան- Oragir.news կայքի գլխավոր խմբագիր

52․ Բագրատ Եսայան- «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն

53․ Արթուր Հայրապետյան- MediahubTV լրատվական կայքի MediArena հաղորդման հեղինակ եւ վարող

54․ Լևոն Փանոսյան- լրագրող

55․ Արա Ալոյան- լրագրող

56․ Մանուշակ Մելքոնյան- լրագրող

57․ Մերի Մանուկյան- 24News

58. Անի Նահապետյան- «Երկիր Մեդիա» ՀԸ

59․ Նաիրա Զոհրաբյան- «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ

60․ Անի Ներկարարյան- Oragir.news

61. Հռիփսիմե Առաքելյան- լրագրող

62․ Մարիամ Գևորգյան- լրագրող

63․ Լիկա Թումանյան- հեռուստահաղորդավար

64․ Հասմիկ Հակոբյան- լրագրող

65․ Հովհաննես Իշխանյան- «Ակն ակն ական» վավերագրողների համայնքի համահիմնադիր

66․ Վովա Արզումանյան- «Առավոտ» օրաթերթ, «Եթեր» շաբաթաթերթ

67․ Աղվան Ասոյան- լրագրող

68․ Սիլվի Տիգրանյան- լրագրող

69․ Ռուզաննա Խաչատրյան- լրագրող

70․ Թագուհի Ասլանյան- Livenews.am

71. Աննա Մանգասարյան- լրագրող

72․ Արևիկ Հակոբյան- hraparak.am

73. Արթուր Հովհաննիսյան- Livenews.am

74․ Արմինե Սիմոնյան- Livenews.am

75․ Հարություն Հարությունյան- «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն

76․ Անուշ Միրզոյան- լրագրող

77․ Անժելա Նալբանդյան- PARA TV-ի փոխտնօրեն

78․ Լուիզա Սուքիասյան- «Առավոտ» օրաթերթ

Դիտվել է՝ 5751

Մեկնաբանություններ