ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եթե մի քիչ ավելի հասուն լինեինք

Եթե մի քիչ ավելի հասուն լինեինք
23.05.2023 | 22:37

Աշխարհի տարբեր անկյուններում, մանավանդ փոքրերի ու թույլերի համար, ապրելու ու գոյատևելու տարբեր տրամաբանություններ են աշխատում և դա կախված է այն բանից, թե ինչպիսին է համեմատաբար ավելի հզոր հարևանների կենսափիլիսոփայությունը։

Իսկ այդ կենսափիլիսոփայությունը կարող է գտնվել համեմատաբար ավելի քաղաքակիրթ մոտեցումների և վայրագության ու արնախումության արանքներում ինչ որ տեղ։

Ավելի կոնկրետ, որևէ Անդորրայի, Մալթայի կամ Լյուքսեմբուրգի ապրելու տրամաբանությունը լրիվ պետք է տարբերվի, օրինակ, Վրաստանի ու Հայաստանի հիմնականում գոյատևելու, իսկ երբեմն էլ ապրելու տրամաբանությունից։

Նման հարցերում ամեն ինչ որոշվում է ուժային ու մենթալիտետային բալանսով, իսկ այդ բալանսը Վրաստանի և, մանավանդ, մեր օգտին չէ։

Իսկ այդ նույն բալանսը Անդորրայի, Մալթայի կամ Լյուքսեմբուրգի և նրանց պայմաններում գտնվող ուրիշների համար բոլորովին այլ է, քան մեր պայմաններում։

Դա նշանակում է, որ մեր և նրանց ապրելու կամ գոյատևելու ալգորիթմներն ու տեխնոլոգիաները անհրաժեշտաբար պետք է իրարից տարբերվեն։

Այդ է պատճառը, որ սկսած 19-րդ դարի վերջերից, եվրոպական հովերով տարված մեր քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ մշտապես դուրս են եկել սխալ ու ժամանակավրեպ։

Պայքարը, քաջությունն ու հերոսությունը շատ լավ բաներ են, եթե դրանք զուգակցվում և ղեկավարվում են հասուն քաղաքական մտքի ու կազմակերպվածության կողմից։

Հակառակ դեպքում դրանք դեպի կործանում են տանում, մանավանդ մեր նման արնախում միջավայրում։

Պատկերացրեք, եթե առաջին աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում մենք մի քիչ ավելի հասուն լինեինք և նաև հասուն քաղաքական միտք ունենայինք, ապա առանց որևէ մեկի կողմը պահելու, երկու կողմից էլ պետք է հանդես գայինք որպես սովորական քաղաքացի, որը պետք է կռվի թշնամի երկրի հետ։

Այս դեպքում, այսինքն, խորապես գիտակցված, ոչ թե ցուցադրական չեզոքության դեպքում, մենք մինչև հիմա քրդերի նման կապրեինք մեր պատմական տարածքներում։

Այնինչ, պարզունակ քաղաքական առաջնորդությամբ մենք գնացինք ամենից ռիսկային ճանապարհով և ստացանք այն, ինչ ստացանք։

Եվ, չգիտես ինչու, մերոնք պայքար ասելով հասկանում են պայքարը միայն արտաքին թշնամու դեմ, այնինչ պայքարը պետք է ավելի ընդհանրական իմաստ ունենա և առաջին հերթին վերաբերի ներքին թշնամուն՝ հետամնացության, քարանձավային մտածողության, անտարբերության և այլ բազմաթիվ տեսքերով։

Օրինակ, ով էր մեզ խանգարում, որ թույլ չտայինք Տեր-Պտրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին առաջնորդվել խեղճուկրակ գավառական փիլիսոփայությամբ, միայն ու միայն պայաքարելու իմաստը չհասկանալը և հասկանալու դեպքում էլ՝ չկարողանալը։

Իսկ եթե իսկապես հասկացած լինեինք պայքարի իմաստը և գնացած լինեինք զարգացման և ոչ թե գոյությունը քարշ տալու ճանապարհով, ապա մեր ճակատագիրը լրիվ այլ կլիներ, քանի որ թույլը պետք չէ որևէ մեկին՝ ուժային բալանսում նրա բացակայության պատճառով։

Իսկ այդ ամենի հիմքն էլ հասարակ մարդու բազմակողմանիորեն անպիտան կենսափիլիսոփայությունն է, որը հիմնված է ոչ թե համագործակցելու, այլ ամեն ինչը դեպի իրեն քաշելու կործանարար մենթալիտետի վրա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ