Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Ասում են...

Ասում են...
17.02.2009 | 00:00

...թե Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նոր է վերադարձել Մոսկվայից և կոնգրեսի գործընկերներին տեղեկացրել է իր հանդիպումների մասին։ Կոնգրեսի շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, Զուրաբյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի որոշ ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի ներքին իրավիճակը։ Վերջիններս էլ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի` դեպի Արևմուտք որոշակիորեն «թեքվելու» վերաբերյալ և խոստացել են ընդդիմությանը ցուցաբերել ինֆորմացիոն բնույթի աջակցություն։ Այն առումով, որ ընդդիմության բարձրացրած խնդիրներն ու նրա պայքարն իրենց արտացոլումը կգտնեն ռուսական մամուլում։ Կոնգրեսի շրջանակներից մեկ այլ աղբյուրի համաձայն, լրիվ հակառակ դիրքորոշում են որդեգրել ամերիկացիները։ Ըստ լուրերի, ԱՄՆ-ի դեսպանատան համապատասխան ներկայացուցիչները վերջերս հանդիպել են արմատական ընդդիմության հետ և փորձել համոզել վերջիններիս` մինչև այս տարվա հուլիս-օգոստոս ամիսները չդիմել ակտիվ գործողությունների, այլ փորձել երկխոսություն սկսել իշխանությունների հետ։

Դիտվել է՝ 3149

Մեկնաբանություններ