Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
2008 թվականի օգոստոսի 8-ին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սաակաշվիլին գնաց արկածախնդրության՝ հարձակվեց Հարավային Օսիայի վրա:
Սաակաշվիլուն թվում էր, թե Ռուսաստանը թույլ է, և ինքը բլից-կրիգով կգրավի իր ուզած տարածքները, բայց հետագայում ստիպված կծոտում էր սեփական փողկապը...