ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հերթական «էշությու՞ն», թե՞ նենգամիտ արարք

Հերթական «էշությու՞ն», թե՞ նենգամիտ արարք
27.06.2024 | 12:04

Մանկապարտեզի ցանկացած երեխան կասի, որ ծիածանը ունի յոթ գույն։ Ես էլ ավելացնեմ, որ դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի գեղանկարիչ, պուանտիլիզմի հիմնադիր Ժորժ Սյորան բացահայտել էր գույների էությունը՝ դրանք բաժանելով երկու խմբի՝ հիմնական և երկրորդական։ Այլ կերպ ասած՝ գույները չեն սահմանափակվում յոթով։

Հիմա դառնանք այս նկարին։

Սրանք բաքեր են, որոնք տեղադրվել են Երևանի փողոցներում ' աղբամանների հարևանությամբ, և նախատեսված են պլաստիկե, ալյումինե ու ապակյա շշերի, բանկաների համար։ Գաղափարը նոր չէ, բայց ողջունելի է։ Իմ հարցը հետևյալն է. այս գույները դիտելիս առաջինը ի՞նչ միտք է ծնվում ձեր մեջ. Հայաստանի դրոշի գույները, Հայաստանի դրոշը, չէ՞։ Ուստի և հարց է ծագում՝ ինչու՞ հենց այս գույներով, չէ՞ր կարող լինել, ասենք, մանուշակագույն կամ ակվամարին, շագանակագույն, բորդո և այլն։ Ինչու՞ հենց կարմիր, կապույտ ու դեղին։ Միգուցե հեղինակին (հեղինակներին) խանդավառել է սրտի վարչապետի մտքի ճախրա՞նքը, երբ նա հայկական դրոշը ներկայացնող նասկիներ հագավ։ Աղբամանների հարևանությամբ կարմիր, կապույտ, ծիրանագույն այս բաքերը վարչապետի հայտնի նասկիների գաղափարի մեկ այլ դրսևորում է։ Ու այստեղ էլ միտք ես անում՝ սա ՔՊ-ականների հերթական «էշությու՞նն» է, թե՞ նենգամիտ արարքը։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ